Հա

Այլ

02/01/2019 - 08:00

Ինչո՞ւ են աշխարհում աւելի շատ տղաներ ծնւում, քան աղջիկներ

Ծնւող երեխաների մէջ տղաներն աւելի շատ են ոչ միայն Բրիտանիայում, այլ նաեւ աշխարհի միւս երկրներում։ Նորմալ է համարւում 105 տղան 100 աղջկայ դիմաց յարաբերակցութիւնը, սակայն տղաները կարող են էլ աւելի շատ լինել, եթէ երկրում սեռով պայմանաւորւած յղիութեան ընդհանտումներ են կատարւում։

«alikonline.ir» - Վիկտորիա թագուհու կառավարման օրօք Մեծ Բրիտանիայում չի եղել մի տարի, որ աւելի շատ աղջիկներ ծնւեն, քան տղաներ։ Ըստ «news.am»-ի՝«BBC»-ն յայտնում է, որ 2017 թւականին Բրիտանիայում ծնւել է 348.071 տղայ եւ միայն 331.035 աղջիկ, այսինքն՝ գրեթէ 17.000-ով քիչ։ Մօտաւորապէս այդպիսի վիճակագրութիւն է գրանցւում ամէն տարի։  

Ծնւող երեխաների մէջ տղաներն աւելի շատ են ոչ միայն Բրիտանիայում, այլ նաեւ աշխարհի միւս երկրներում։ Նորմալ է համարւում 105 տղան 100 աղջկայ դիմաց յարաբերակցութիւնը, սակայն տղաները կարող են էլ աւելի շատ լինել, եթէ երկրում սեռով պայմանաւորւած յղիութեան ընդհանտումներ են կատարւում։

Իսկ թէ ինչու են աւելի շատ տղաներ ծնւում, քան աղջիկներ, մի քանի տեսութիւն կայ։

 

Էւոլիւցիան

Համաձայն տեսութիւններից մէկի, որպէսզի նոյն քանակի տղաներ եւ աղջիկներ հասնեն չափահաս տարիքի, տղաները պէտք է աւելի շատ ծնւեն, քան աղջիկները։ Հարցն այն է, որ տղաները աւելի յաճախ են մահանում մանուկ հասակում եւ կեանքի հետագայ տարիներին նոյնպէս․ տղաները աւելի յաճախ են աւտովթարի զոհ դառնում, յաճախ են առողջութեան հետ կապւած խնդիրներ ունենում, յաճախ են ինքնասպանութիւն գործում։

«Կեանքի ցանկացած փուլում, ամէն ժամանակ եւ ամէն տեղ տղամարդու մահանալու վտանգն միշտ աւելի բարձր է, քան կանանց պարագայում»,- նշել է «University of Oxford»-ի պրոֆեսոր Դեւիդ Շթայնզալցը։

Այսպիսով, տղաները աւելի շատ են ծնւում, որպէսզի սեռահասուն տարիքում երկու սեռերի քանակը մօտաւոր նոյնը լինի եւ ամէն մէկն իր համար զուգընկեր գտնի։

Հետաքրքիր է, որ տարեց մարդկանց շրջանում կանայք աւելի շատ են, քան տղամարդիկ, քանզի կանանց կեանքի տեւողութիւնը գրեթէ բոլոր երկրներում աւելի երկար է։

 

Սերմնաբջիջները

Ոմանք կարծում են, որ Y քրոմոսոմների սերմնաբջիջները աւելի արագ են շարժւում, քան Х քրոմոսները, այդ է ապտճառը, որ տղայ երեխայով յղիանալու հաւանականութիւնն աւելի մեծ է, քան աղջիկների դէպքում։

Սակայն պէտք է նշել, որ այս ամէնը գիտականօրէն չի ապացուցւել։

 

Արգանդում ապրելու շանսերը

Մէկ այլ տեսութեան համաձայն՝ արական սեռի պտուղը մօր արգանդում ապրելու եւ ծնւելու աւելի մեծ շանսեր ունի։ Սակայն միւս հետազօտութիւնները ցոյց են տալիս, որ արգանդում ապրելու հնարաւորութիւնը աղջիկների պարագայում աւելի բարձր է։

Այսպիսով, դեռեւս հնարաւոր չէ յստակ ասել, թէ ինչու են աշխարհում աւելի շատ տղաներ ծնւում։

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։