Հա

Այլ

03/01/2019 - 08:10

«Samsung»-ը «խելացի» սպորտային կօշիկներ կը ներկայացնի

Լաս Վեգասում կանցկացւի հարաւկորէական «Samsung» ընկերութեան կողմից ստեղծւած «խելացի» սպորտային կօշիկների շնորհանդէս: 

«alikonline.ir» - Լաս Վեգասում կանցկացւի հարաւկորէական «Samsung» ընկերութեան կողմից ստեղծւած «խելացի» սպորտային կօշիկների շնորհանդէս: Ըստ «news.am»-ի՝ տեղեկացնում է «GizmoChina»-ն։

Յայտնագործութեան իմաստն այն է, որ սպորտային կօշիկների մէջ ներկառուցւած սենսորը մարզիկի շարժման մասին տեղեկատւութիւնը փոխանցում է նրա կամ մարզչի սմարտֆոնին կամ «խելացի» ժամացոյցին։

Նման կօշիկների առաջին տարբերակում կարճ ալեհաւաքի տեսքով հաղորդիչը ներկառուցւած է կրունկի մասում եւ ակտիւանում է կոճակի սեղմումով։ Միւս մոդելում հաղորդչի աշխատանքը կարգաւորւում է կրունկի շրջանում փոքրիկ վահանակի կառավարման օգնութեամբ։

Ստեղծողները յուսով են, որ նորոյթը առաջին հերթին կը հետաքրքրի երկար տարածութիւնների վազորդներին եւ նրանց մարզիչներին, ովքեր շարժման ժամանակ բեռնւածութիւնը եւ վազքի տեխնիկան կարգաւորելու հնարաւորութիւն կը ստանան։

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։