Հա

Այլ

03/01/2019 - 08:00

Ի՞նչ օգտակար յատկութիւններ ունեն խնձորն ու սերկեւիլը

Սերկեւիլը չափազանց յայտնի է խոհարարութիւնում: Նրա պտուղներն օգատգործւում են կոմպոտների եւ մուրաբաների համար, սակայն օգտագործւում են նաեւ սառը եւ տաք ուտեստների ժամանակ: Բացի այդ այն լայնօրէն օգտագործւում է դիետիկ սննդում: 

«alikonline.ir» - Սերկեւիլը չափազանց յայտնի է խոհարարութիւնում: Նրա պտուղներն օգատգործւում են կոմպոտների եւ մուրաբաների համար, սակայն օգտագործւում են նաեւ սառը եւ տաք ուտեստների ժամանակ: Բացի այդ այն լայնօրէն օգտագործւում է դիետիկ սննդում: Գրում է «news.am»-ը:

Սերկեւիլը պարունակում է մինչեւ 12 տոկոս ֆրուկտոզա, գլիւկոզա եւ սախարոզա, փոքր քանակութեամբ խնձորաթթու, կիտրոնաթթու եւ գինեթթու,   ինչպէս նաեւ ասկորբինաթթու, երկաթ, պղինձ, կալցիում, մագնեզիում, ֆոսֆոր: Սերկեւիլը վիտամինների իսկական «պահեստ» է. B, C, E, PP խմբի վիտամիններ, ինչպէս նաեւ պրովիտամին А:

Դաբաղանման նիւթերի պարունակութիւնը հասնում է մինչեւ 0.66 տոկոս, պրոտոպեկտինները՝ մինչեւ 4,7 տոկոս: Սերկեւիլի հիւթում յայտնաբերւել է խնձորաթթու (մինչեւ 3.5 տոկոս), շաքար եւ բուսախեժ:

Տտիպ յատկութիւնների շնորհիւ սերկեւիլը օգտակար է արիւնահոսութեամբ ուղեկցւող աղեստամոքսային տրակտի հիւանդութիւնների դէպքում: Այն օգտագործւում է նաեւ որպէս միզամուղ եւ լեղամուղ միջոց՝ սրտանօթային հիւանդութիւնների ժամանակ:

Պակաս կարեւոր չէ նաեւ խնձորը: Դրանցում պարունակւում է շաքար, բջջանիւթ, պեկտիններ, օրգանական թթուներ, դաբաղանման նիւթեր, ասկորբինաթթու, B, P վիտամիններ, կարոտին: Բացի այդ, շատերի կողմից սիրւած միրգը օգգտակար հանքանիւթեր է պարունակում (մանգան, կալիում, նատրիում, կալցիում):

Պեկտինային նիւթերը կապում եւ օրգանիզմից հեռացնում են խոլեստերինը, ինչի պատճառով էլ խնձորներն օգտակար են աթերոսկլերոզի ժամանակ: Ցածր կալորիականութեան շնորհիւ խնձորներն օգտագործւում են ճարպակալման դէմ բուժման ժամանակ:

 Հիպերացիդային գաստրիտով, ստամոքսի եւ տասներկումատնեայ աղիքի խոցով հիւանդներին խորհուրդ են տրւում խնձորների քաղցր սորտերը, իսկ հիպոացիդային գաստրիտով անձանց՝ թթու սորտերը:

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։