Հա

Այլ

05/01/2019 - 08:10

Աւելի քան 10 մլն. այցելու. Լուվրի թանգարանը նոր ռեկորդներ է սահմանել

Փարիզի Լուվր թանգարանը 2018 թւականին 10.2 մլն. մարդ է այցելել: Այդ ցուցանիշը 25 տոկոսով աւելին է 2017-ին գրանցւած տւեալների համեմատ:

«alikonline.ir» - Փարիզի Լուվր թանգարանը 2018 թւականին 10.2 մլն. մարդ է այցելել: Այդ ցուցանիշը 25 տոկոսով աւելին է 2017-ին գրանցւած տւեալների համեմատ:

Ըստ «tert.am»-ի՝ ինչպէս փոխանցում է «Rg.ru»-ն, 2018-ին գերազանցւել է 2012-ին սահմանւած ռեկորդը, երբ թանգարան էր այցելել 9.7 մլն. մարդ: Ի դէպ, այն ժամանակ Ռաֆայէլի եւ Լէոնարդօ դա Վինչիի ստեղծագործական կեանքին նւիրւած ցուցադրութիւններ էին բացւել:

Լուվրի թանգարանի տնօրէն Ժան Լիւկ Մարտինէզի խօսքով՝ անցեալ տարի թանգարանների պատմութեան մէջ առաջին անգամ այցելուների թիւը գերազանցել է 10 միլիոնը:

Նրա կարծիքով՝ ռեկորդ սահմանել յաջողւել է Փարիզում միջազգային տուրիզմի վերականգնման շնորհիւ:

Աւելի վաղ ֆրանսիական մայրաքաղաքում զբօսաշրջային այցելութիւնների թիւը կրճատւել էր մի շարք ահաբեկչութիւններից յետոյ:

2018-ին Լուվրը մեծ թւով այցելուներ է ունեցել ԱՄՆ-ից, Չինաստանից, Իսպանիայից, Գերմանիայից, Իտալիայից, Մեծ Բրիտանիայից եւ Բրազիլիայից: Այցելուների թւում 2.5 միլիոնը Ֆրանսիայի քաղաքացիներն են:

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։