Հա

Այլ

08/01/2019 - 11:40

Յովսէփ Էմինը յայտնւել է Հնդկաստանի չորս ականաւոր ճանապարհորդների շարքում

Ասիայի հնագոյն թերթերից մէկը` «The Daily Star»-ը, հայ ազատագրական շարժման գործիչ Յովսէփ Էմինին ներառել է Հնդկաստանի ականաւոր ճանապարհորդների ցուցակում։ 

«alikonline.ir» - Ասիայի հնագոյն թերթերից մէկը` «The Daily Star»-ը, հայ ազատագրական շարժման գործիչ Յովսէփ Էմինին ներառել է Հնդկաստանի ականաւոր ճանապարհորդների ցուցակում։ Այս մասին գրում է «Sputnik» Արմենիան:

Հնդիկ չորս ականաւոր ճանապարհորդների ցուցակը կազմել է Բանգլադեշի ամենաընթերցւող թերթը՝ «The Daily Star»-ը։

Յովսէփ Էմինը` հայ ազատագրական շարժման հիմնադիրներից մէկը, յայտնւել է այդ ցուցակում։

Պարբերականը պատմել է յայտնի հայի կեանքի երեք դրւագների մասին։ Էմինը ծնւել է Իրանում` Համադան քաղաքում, հայ վաճառականի ընտանիքում։

Պէտք է նշել, որ չնայած Յովսէփի հայկական ծագմանը, թերթը նրան անւանում է «հնդիկ ճանապարհորդ» եւ Լոնդոնից Կալկաթա մշտագնացներից մէկը։ Ի դէպ, Կալկաթայում հայ համայնքը առեւտրական լայն գործունէութիւն է ծաւալել։ Յօդւածի համաձայն, Էմինը երկար ճանապարհորդել է ամբողջ աշխարհում, որից յետոյ որոշել է հաստատւել Հնդկաստանում 1770 թ.-ին։ 

«Էմինն իր յուշերում նկարագրել է իր բազմաթիւ եւ վտանգաւոր ճանապարհորդութիւնները։ Գիրքը կոչւել է «Յովսէփ Էմինի կեանքը եւ արկածները»։ Այն առաջին անգամ հրատարակւել է Լոնդոնում 1792 թ.-ին։ Նա մահացել է Կալկաթայում 1809 թ.-ին»,- գրում է «The Daily Star»-ը։

Էմինից բացի ցուցակի մէջ մտել են «պարսից արքայազն» Միրզա Աբու Թալիբ Խանը, Հնդկաստանում սոցիալ-կրօնական ռեֆորմատորական շարժման՝ Բրահմօ Սամաջի հիմնադիրը` Ռաջա Ռամ Մոհան Ռոյը, անգլա-հնդկացի ճանապարհորդ, վիրաբոյժ եւ գործարար Սաքէ Դին Մահոմեդը։

Նշենք, որ Յովսէփ Էմինը հայ իրականութեան մէջ եղել է առաջին լուսաւորիչը, որն ընդունել է 18-րդ դարի եւրոպական լուսաւորչութեան գաղափարները եւ ակտիւօրէն քարոզել դրանք։ Նա դէմ է եղել ճորտատիրութեանն ու եղել է կառավարման հանրապետական ձեւի կողմնակից։

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։