Հա

Այլ

08/01/2019 - 08:10

«BMW»-ն մտադիր է «McLaren 570S»-ի համար մրցակից սուպերքար ստեղծել

Գերմանական «BMW» մեքենաշինական ընկերութիւնը մտադիր է ստեղծել նոր սուպերքար, որը մրցակցային կը լինի «McLaren 570S» մոդելի համար:

«alikonline.ir» - Գերմանական «BMW» մեքենաշինական ընկերութիւնը մտադիր է ստեղծել նոր սուպերքար, որը մրցակցային կը լինի «McLaren 570S» մոդելի համար: Գրում է «tert.am»-ը:

Ինչպէս նշում է «motor.ru»-ն, նոր սուպերքարի ստեղծման դէպքում կը ներկայացւեն մեքենաների էլեկտրաֆիկացման, գերթեթեւ կոմպոզիտների ու նոր նիւթերի ստեղծման ոլորտում ընկերութեան ամենաթարմ ձեռքբերումները:

«BMW»-ի ներկայացուցիչ Կլաուս Ֆրոլիչի խօսքով՝ սուպերքարի հիմքում կը լինի «i8»-ի վերամշակւած մոդելը:

Ինչ վերաբերում է ուժային համակարգին, ապա այն բաղկացած կը լինի բենզինային ու մի քանի էլեկտրական շարժիչներից: Ըստ նախնական տւեալների՝ այն կունենայ 700 ձիաուժ հզօրութիւն:

Սուպերքարը 2023 թ.-ից շուտ շուկայում չի յայտնւի:

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։