Հա

Այլ

08/01/2019 - 09:40

Ի՞նչ օգտակար յատկութիւններ ունի կակաօն

Քչերը կարող են դիմանալ գոնէ մէկ փոքր կտոր շոկոլադ ուտելու գայթակղութեանը եւ իզուր չէ: Կակաոյի հատիկները մօտ 50 տոկոս ճարպ, 15 տոկոս սպիտակուցային միացութիւններ, 10 տոկոս օսլա, 5 տոկոս բջջանիւթ են պարունակում: Բացի այդ, կակաօն օրգանական թթուների, ֆոսֆորի աղերի եւ կալիումի աղբիւր է:

«alikonline.ir» - Քչերը կարող են դիմանալ գոնէ մէկ փոքր կտոր շոկոլադ ուտելու գայթակղութեանը եւ իզուր չէ: Կակաոյի հատիկները մօտ 50 տոկոս ճարպ, 15 տոկոս սպիտակուցային միացութիւններ, 10 տոկոս օսլա, 5 տոկոս բջջանիւթ են պարունակում: Բացի այդ, կակաօն օրգանական թթուների, ֆոսֆորի աղերի եւ կալիումի աղբիւր է: Տեղեկացնում է «news.am»-ը:

Ալկալոիդների շնորհիւ (տէոբրոմին եւ կոֆէին) կակաօն եւ շոկոլադը տոնուսը բարձրացնող յատկութիւն ունեն: Այս եւ ընդհանուր ամրապնդող յատկութիւնների շնորհիւ, շոկոլադը եւ կակաօն լայն կիրառում ունեն ֆիզիկական եւ զգայական գերլարւածութեան բուժման եւ պրոֆիլակտիկայի ժամանակ, ինչպէս նաեւ աշխատունակութեան բարձրացման համար:

Փենսիլւանիայի համալսարանի գիտնականները եկել են այն եզրակացութեան, որ քնելուց առաջ մէկ գաւաթ կակաօն կօգնի ազատւել աւելորդ կիլոգրամներից: Բանն այն է, որ կակաոյի հատիկներում ֆլաւոնոլներ են պարունակւում, որոնք տւեալ ըմպելիքն օգտագործելու ժամանակ նիհարեցման էֆեկտ են ապահովում:

Քեոլնի համալսարանի հետազօտողները պարզել են, որ կակաոյի հատիկներում պարունակւող կատեխինը եւ էպիկատեխինը կարող են երիկամների քրոնիկ հիւանդութիւն ունեցողներին պաշտպանել սրտային անբաւարարութիւնից:

Գալլէ Վիտտենբերգի համալսարանի եւ Մաքս Ռուբների ինստիտուտի մասնագէտները նշում են, որ կակաոյի հատիկները նախկինում անյայտ «D2» վիտամինի աղբիւր են: Կակաոյի իւղում եւ մուգ շոկոլադում «D2» վիտամինի պարունակութիւնն ամենամեծն է, մինչդեռ սպիտակ շոկոլադում այն զգալիօրէն աւելի քիչ է: Ինչպէս յայտնի է, «D» խմբի վիտամինները մարդու սննդակարգի անփոխարինելի մաս են համարւում:

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։