Հա

Այլ

09/01/2019 - 08:10

7 պատճառ թուրինջ ուտելու համար. թուրինջի օգտակար յատկութիւնները, որոնց մասին քչերը գիտեն

Թուրինջը շատ համեղ ու տարածւած միրգ է, որն օժտւած է նաեւ բազմաթիւ օգտակար յատկութիւններով: Սակայն այդ օգտակար յատկութիւնների մասին ոչ բոլորը գիտեն: 

«alikonline.ir» - Թուրինջը շատ համեղ ու տարածւած միրգ է, որն օժտւած է նաեւ բազմաթիւ օգտակար յատկութիւններով: Սակայն այդ օգտակար յատկութիւնների մասին ոչ բոլորը գիտեն: Ձեր ուշադրութեանն ենք ներկայացնում դրանցից մի քանիսը: Գրում է «Tert.am»-ը:

1. Թուրինջը բարելաւում է մարսողութիւնն ու արագացնում է նիւթափախանակութեան գործընթացները:

2. Այն նւազեցնում է զարկերակային ճնշումը:

3. Օգնում է կարգաւորել լեարդի աշխատանքը:

4. Թարմ թուրինջը քայքայում է աղերը:

5. Այս միրգը նւազեցնում է արեան մէջ խոլեստերինի մակարդակը:

6. Թուրինջն օժտւած է հզօր հակաքաղցկեղային յատկութիւններով:

7. Թուրինջն նպաստում է երիտասարդութեան պահպանմանն ու երկարակեցութեանը: 

Այս միրգը խորհուրդ է տրւում օգտագործել աղեստամոքսային տրակտի հիւանդութիւնների, ստամոքսի ու ենթաստամոքսային գեղձի քաղցկեղի, ինչպէս նաեւ զարկերակային գերճնշման դէպքում: Սակայն հարկ է յիշել, լաւ իւրացնելու համար թուրինջը հարկաւոր է ուտել սնւելուց առաջ: 

Բացի այդ, այս միրգն ունի շատ ցածր կալորիականութիւն (100 գրամում պարունակւում է ընդամենը 35 կկալ.), ուստի այն օգնում է նաեւ ազատւել աւելորդ քաշից:

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։