Հա

Այլ

09/01/2019 - 09:30

«BMW»-ն ներկայացրել է երկնաքարի բեկորներով զարդարւած բացառիկ մեքենայ

Գերմանական «BMW» մեքենաշինական ընկերութիւնը ստեղծել է «8-Series» կուպէ, որը կոչւում է «Night Sky» եւ որի սրահը զարդարւած է իսկական երկնաքարի բեկորներով:

«alikonline.ir» - Գերմանական «BMW» մեքենաշինական ընկերութիւնը ստեղծել է «8-Series» կուպէ, որը կոչւում է «Night Sky» եւ որի սրահը զարդարւած է իսկական երկնաքարի բեկորներով:

Ըստ «Tert.am»-ի՝ ինչպէս նշում է «Luxury Launches»-ը, ինքնատիպ մեքենան ստեղծւել է մէկ օրինակով՝ յունւարի 3-4-ը տեղի ունեցած Քւադրանտիդների ասուպային հոսքի ակտիւութեան ժամանակ նկատւող աստղաթափին ընդառաջ:

Նշւում է, որ երկնաքարի բեկորները տեղադրւած են կառավարման համակարգի գրեթէ բոլոր կարեւոր կոճակների վրայ:

Աղբիւրը մանրամասնում է, որ «BMW 8-Series Coupe Night Sky»-ը ստեղծւել է ֆիզիկոսների մասնակցութեամբ, որպէսզի վերերկրային ծագում ունեցող նիւթերը ճիշտ օգտագործւեն:

Ինչ վերաբերում է տեխնիկական բնութագրին, ապա մեքենան չի տարբերւում ստանդարտ «M850i»-ից, համալրւած է 4.4 լ աշխատանքային ծաւալով, 523 ձիաուժ հզօրութեամբ երկտուրբօ «V8» շարժիչով:

Մինչդեռ դրա գնի վերաբերեալ տեղեկութիւն չկայ: Չի բացառւում նաեւ, որ մեքենան ստեղծւել է յատուկ պատւէրով ու արդէն վաճառւել է:

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։