Հա

Այլ

12/01/2019 - 08:30

Ինչո՞ւ է տարիքին զուգահեռ ժամանակն աւելի արագ հոսում

Դիւկի համալսարանի (ԱՄՆ) աշխատակից Ադրիան Բեժանը գտել է այն հարցի պատասխանը, թէ տարիքին զուգահեռ՝ մարդկանցից շատերին ինչու է թւում, որ ժամանակն աւելի արագ է հոսում: «Quartz»-ը հայտնում է, որ ժամանակի ընկալումը կապւած է կոնկրետ մարդու ուղեղի աշխատանքի արագութեան հետ: 

«alikonline.ir» - Դիւկի համալսարանի (ԱՄՆ) աշխատակից Ադրիան Բեժանը գտել է այն հարցի պատասխանը, թէ տարիքին զուգահեռ՝ մարդկանցից շատերին ինչու է թւում, որ ժամանակն աւելի արագ է հոսում: «Quartz»-ը հայտնում է, որ ժամանակի ընկալումը կապւած է կոնկրետ մարդու ուղեղի աշխատանքի արագութեան հետ: Գրում է «News.am»-ը:

Գիտնականի խօսքով՝ ժամանակի սուբիեկտիւ ընկալման մէջ դեր են խաղում այնպիսի գործօնները, ինչպէս քնին եւ հանգստին յատկացւած ժամանակային կտրւածքը: Գիտնականն ուշադրութիւն է դարձնում այն փաստին, որ տարիքին զուգահեռ՝ ուղեղն աւելի դանդաղ է մշակում ստացած պատկերները:

Երիտասարդ տարիքում, երբ ուղեղը տեղեկութիւններն արագ է մշակում, այնպիսի զգացողութիւն է առաջանում, թէ ժամանակը դանդաղ է հոսում: Մինչդեռ տարիքին զուգահեռ՝ ուղեղը սկսում է «յետ մնալ» ֆիզիկական ժամանակից, ինչն առաջացնում է ժամանակի արագահոսութեան զգացողութիւն:

Ժամանակի արագացման զգացողութեան մէջ որոշակի դեր ունեն սակադները՝ աչքերի արագ, խստօրէն համաձայնեցւած շարժումները, որ տեղի են ունենում միաժամանակ եւ միեւնոյն ուղղութեամբ: Բանն այն է, որ սակադների միջեւ ուղեղը պէտք է մշակի ստացած տեսողական տեղեկութիւնները: Մինչդեռ մեծահասակների դէպքում սակադների միջեւ ֆիքսումն աւելի երկար է, քան երեխաների դէպքում:

Եւս մէկ գործօն. տարիքին զուգահեռ՝ ուղեղում աւելի քիչ են ձեւաւորւում նոր նէյրոնային կապեր: Նրանց, ովքեր յոգնել են ժամանակի արագահոսութիւնից, փորձագէտը պարզ խորհուրդ է տալիս՝ լիարժէք քնել: Ինչպէս նշւել է, հանգիստը գլխուղեղին թոյլ է տալիս արտաքին խթաններին աւելի արագ արձագանգել:

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։