Հա

Այլ

13/01/2019 - 12:20

Կազմւել է «աշխարհի ամենախելացի երկրների» ցուցակը

Հետազօտողները կազմել են «ամենախելացի 25 պետութիւնների» ցանկը: 

«alikonline.ir» - Հետազօտողները կազմել են «ամենախելացի 25 պետութիւնների» ցանկը: Ըստ «News.am»-ի՝ տեղեկացնում է «Vouchercloud» պորտալին։

Հեղինակների եզրայանգումները հիմնւում են երեք տարբեր գործօնների վրայ՝ նոբէլեան մրցանակակիրների թիւը, բնակչութեան միջին «IQ»-ն եւ դպրոցներում լաւ սովորելու արդիւնքները։ Ինչպէս բացատրում են վարկանիշը կազմողները, այդ տւեալները պատկերացում են տալիս երկրի ինտելեկտուալ անցեալի, ներկայի եւ ապագայի մասին։

Առաջին հինգ հորիզոնականներում են Ճապոնիան, Շւէյցարիան, Չինաստանը, ԱՄՆ-ը եւ Հոլանդիան։ Վարկանիշի յաղթողը բարձր դիրքեր է զբաղեցնում երեք ցուցանիշներով։

Չինաստանը զբաղեցրել է ցուցակի երրորդ հորիզոնականը գերազանցապէս շնորհիւ բնակիչների ինտելեկտի բարձր մակարդակի (երկրորդն աշխարհում), իսկ, օրինակ, ԱՄՆ-ը՝ նոբէլեան մրցանակակիրների թւով (առաջինն աշխարհում)։

«Vouchercloud»-ը յատուկ ուշադրութիւն է դարձնում արեւելաասիական երկրների ցուցանիշներին։ Օրինակ, Հարաւային Կորէան, Թայւանը եւ Սինգապուրը առաջինն են բարձրինտելեկտուալ բնակիչների թւով եւ կրթեալ երիտասարդութեամբ, եւ չեն գլխաւորել «խելացի երկրների» վարկանիշը միայն նոբէլեան մրցանակակիրների փոքր թւի պատճառով։ Օրինակ, երեք չափանիշից երկուսով Սինգապուրը զբաղեցրել է առաջին տեղը, այն դէպքում, երբ մրցանակակիրների թւով 73-րդն է։

Այս առանձնայատկութեանն ուշադրութիւն է դարձրել նաեւ «Forbes»-ը՝ նշելով, որ ապագայում այս երկրներն իրենց տեղը կը զբաղեցնեն «խելացի» վարկանիշի առաջին տեղերում։

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։