Հա

Այլ

14/01/2019 - 12:10

Շառլ Ազնաւուրի հազւագիւտ մեքենան կը վաճառւի աճուրդում

Շառլ Ազնաւուրին պատկանող հազւագիւտ «La Vanden Plas Princess» մեքենան, որը թողարկւել է 1966 թ.-ին, Փարիզում փետրւարի 7-ին վաճառքի կը հանւի։

«alikonline.ir» - Շառլ Ազնաւուրին պատկանող հազւագիւտ «La Vanden Plas Princess» մեքենան, որը թողարկւել է 1966 թ.-ին, Փարիզում փետրւարի 7-ին վաճառքի կը հանւի։ Մեքենան գտնւել է Շատօ դէ Բուրդոն պալատում, որը պատկանում է երգչի քրոջը։ Այս մասին գրում է «News.am»-ը՝ յղում անելով «Լe Figaro»-ին:

Անգլիական արտադրութեան մեքենան մինչպատերազմեան մեքենաշինութեան «GT» դասի ամենահրաշալի օրինակներից մէկն է։ Հաղորդւում է, որ «անգիլական գեղեցկուհին» շանսոնիէն ձեռք է բերել մէկ այլ յայտնի ֆրանսիացի երգիչ Ֆրանկոյից։

Յայտնի է նաեւ, աւտոմեքենան վաճառւում է առաջին գրանցման քարտով, որը ձեւակերպւած է «Շառլ Ազնաւուրեան» անունով։ Հէնց Ազնաւուրեան եւ ոչ թէ Ազնաւուր։

Հրատարակութիւնը յայտնում է, որ Մաեստրոն դրանով գրեթէ չի երթեւեկել, սակայն ուղեւորութիւնների եւ գեղեցիկ աւտոմոբիլների սիրահար է եղել։ Գինը, որով նախատեսւում է վաճառել «արքայադստերը», դեռեւս գաղտնի է պահւում։

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։