Հա

Այլ

20/01/2019 - 14:10

Այս գիշեր տեղի կունենայ «արիւնոտ» գերլուսնի ամբողջական խաւարում

Լոյս յունւարի 21-ի գիշերը տեղի կունենայ արտասովոր բնական երեւոյթ՝ գերլուսնի ամբողջական խաւարում:

«alikonline.ir» - Լոյս յունւարի 21-ի գիշերը տեղի կունենայ արտասովոր բնական երեւոյթ՝ գերլուսնի ամբողջական խաւարում: Տեղեկացնում է «Tert.am»-ը՝ «The Guardian»-ին յղումով:

Լուսինը 62 րոպէ կանցկացնի Երկրի ստւերի ամենախոր հատւածում: Այդ ընթացքում երկնային մարմինը մթնոլորտային ազդեցութեան արդիւնքում կարմրա-դարչնագոյն երանգ կը ստանայ: Արդիւնքում կը դիտւի նաեւ «արիւնոտ Լուսին» երեւոյթը:

Եթէ երկինքը պարզ լինի, գերլուսնի ամբողջական խաւարումը տեսանելի կը լինի Հիւսիսային եւ Հարաւային Ամերիկաների, Գրենլանդիայի, Իսլանդիայի, Նորւեգայի, Շւեդիայի, Պորտուգալիայի, Ֆրանիսայի եւ Իսպանիայի երկնքում:

Երեւոյթին հետեւելու հնարաւորութիւն չեն ունենայ Ասիայի, Աւստրալիայի եւ Նոր Զելանդիայի բնակիչները:

Ընդհանուր առմամբ, ամբողջական խաւարումը կը տեւի աւելի քան 3 ժամ 20 րոպէ:

Յայտնի է, որ այս տարի կը դիտւի երեք գերլուսին՝ յունւարի 21-ին, փետրւարի 19-ին եւ մարտի 21-ին:

Լուսնի յաջորդ ամբողջական խաւարումը տեղի է ունենալու 2021թ. մայիսի 26-ին:

Յարակից լուրեր

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։