Հա

Այլ

23/01/2019 - 08:00

Ինչպէս կարող են քաշը եւ հասակն ազդել ձեր կեանքի տեւողութեան վրայ

Քաշը եւ հասակը կարող են զգալի ազդեցութիւն ունենալ կանանց կեանքի տեւողութեան վրայ, պնդում են Հոլանդիայում «Maastricht» համալսարանի բժշկական կենտրոնի գիտնականները: Հետաքրքիր է, որ տղամարդկանց դէպքում նման կապ չի յայտնաբերւել:

«alikonline.ir» - Քաշը եւ հասակը կարող են զգալի ազդեցութիւն ունենալ կանանց կեանքի տեւողութեան վրայ, պնդում են Հոլանդիայում «Maastricht» համալսարանի բժշկական կենտրոնի գիտնականները: Հետաքրքիր է, որ տղամարդկանց դէպքում նման կապ չի յայտնաբերւել: Գրում է «News.am»-ը:

Ինչպէս պարզել են փորձագէտները, ուսումնասիրելով աւելի քան 7000 մարդու տւեալներ, բարձրահասակ եւ բարեկազմ կանայք առաւել հաւանական է, որ ապրեն 90 տարուց աւելի, քան ցածր եւ գէր կանայք:

Ծրագրի մեկնարկի ժամանակ մասնակիցները եղել են 68-ից 70 տարեկան: Ուսումնասիրութեան աւարտին մօտ 433 տղամարդ (16.7 տոկոս) եւ 944 կին (34.4 տոկոս) ապրել են մինչեւ 90 տարի: Գիտնականները վերլուծել են տւեալ պահին, ինչպէս նաեւ 20 տարեկանում նրանց ունեցած հասակի ու քաշի մասին տեղեկատւութիւնը: Բացի այդ, տւեալներ են հաւաքագրւել ամենօրեայ կալորիականութեան ընդունման, մարդկանց կեանքում ծխելու եւ ալկոհոլիզմի գործօնների առկայութեան, կրթութեան մակարդակի եւ ֆիզիկական գործունէութեան մասին:

Համեմատելով ստացւած տւեալները՝ հետազօտողները եզրակացրել են, որ կանանց մօտ քաշը եւ հասակը լրջօրէն ազդում են կեանքի տեւողութեան ցուցանիշների վրայ: Նրանք, ովքեր ապրել են մինչեւ 90 տարեկան, միջինից բարձր հասակ եւ ցածր քաշ են ունեցել՝ ինչպէս հետազօտութեան սկզբում, այնպէս էլ 20 տարեկանում՝ համեմատած աւելի վաղ տարիքում մահացածների հետ։

175 սմ.-ից բարձր հասակով կանանց շրջանում նրանց 31 տոկոսն աւելի երկար է ապրել, քան 160 սմ.-ից կարճ հասակ ունեցող կանանց շրջանում:

Ինչ վերաբերում է տղամարդկանց, ապա պարզւել է, որ նրանց քաշը եւ հասակը չեն ազդում կեանքի տեւողութեան վրայ, մինչդեռ ապրելակերպը եւ սովորութիւնները կարող են լուրջ դեր խաղալ. նրանք, ովքեր ֆիզիկապէս ակտիւ են եւ ծխող չեն, սովորաբար աւելի երկար են ապրում: Ճիշտ է, ֆիզիկական ակտիւութիւնը եւ վատ սովորութիւնների բացակայութիւնը, ըստ հետազօտողների, նոյնքան օգտակար են երկու սեռերի համար էլ:

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։