Հա

Այլ

26/01/2019 - 13:10

Դարի գողութիւնը. ինչպէս 2017թ. մարտին բեռլինեան թանգարանից գողացան 1 մլն. դոլար արժողութեամբ ոսկեդրամը

Բեռլինի դատարանը սկսել է 1 մլն. դոլար արժողութեամբ ոսկեայ մետաղադրամի գողութեան գործով դատավարութիւնը: Խօսքը 2017 թ.-ի մարտին բեռլինեան Բոդէ թանգարանի մետաղադրամների գրասենեակից 100 կգ. քաշով, աւելի քան 50 սմ. տրամագծով եւ 1 մլն. դոլար արժէքով «Թխկու մեծ տերեւ» (Big Maple Leaf) ցուցանմուշի գողութեան մասին է:

«alikonline.ir» - Բեռլինի դատարանը սկսել է 1 մլն. դոլար արժողութեամբ ոսկեայ մետաղադրամի գողութեան գործով դատավարութիւնը: Խօսքը 2017 թ.-ի մարտին բեռլինեան Բոդէ թանգարանի մետաղադրամների գրասենեակից 100 կգ. քաշով, աւելի քան 50 սմ. տրամագծով եւ 1 մլն. դոլար արժէքով «Թխկու մեծ տերեւ» (Big Maple Leaf) ցուցանմուշի գողութեան մասին է:

Ըստ «Tert.am»-ի՝ ինչպէս գրում «ՌԻԱ Նովոստի»-ն, 2007 թ.-ին Կանադայի թագաւորական դրամատունը 6 նմանատիպ ոսկեդրամ էր հատել, որոնցից մէկը փոխանցւել էր Էլիզաբէթ 2-րդ թագուհուն, 4-ը ձեռք էին բերել անանուն մասնաւոր ներդրողներ, իսկ վերջինը վաճառւել էր աճուրդում: Յայտնի չէ, թէ դրանցից որ մէկն էր յայտնւել Բոդէ թանգարանում:

Ցուցանմուշը գողացել էին 2017 թ.-ի մարտի 27-ի գիշերը, ինչը Գերմանիայում եւ Եւրոպայում մեծ յուզումներ էր առաջացրել: Օրեր անց յայտնի էր դարձել, որ, օգտւելով այն հանգամանքից, որ գիշերը ժամը 3-ին քաղաքային գնացքը չի աշխատում, գողերն անցել են գնացքի՝ թանգարանի պատերին յարող ռելսերից այն կողմ եւ պատուհանից ներս մտել: 

Ոստիկանութեան տւեալներով՝ գողերը հասարակ կացնով կոտրել են ապակին, որի ետեւում գտնւել է մետաղադրամը, այն դրել սայլի վրայ եւ դուրս բերել, ընդ որում՝ տեղափոխելիս ցուցանմուշը մի քանի անգամ վնասւել է: Պարզւել է, որ գողերը կացինն ու սայլը գնել էին նախօրէին՝ շինանյութերի խանութից:

Աւելի ուշ ոստիկանութիւնը ձերբակալել է կասկածեալ երեք եղբայրներին եւ նրանց Վիսսամ անունով զարմիկին: Պարզւել է՝ նրանք «Ռեմմօ» յանցախմբի անդամներ են, որը զբաղւում է քրէական յանցագործութիւններով եւ թմրավաճաքով: Վիսսամն աշխատելիս է եղել թանգարանում եւ քաջատեղեակ է եղել ներքին անվտանգութեան համակարգին: 

Ոսկեդրամը մինչեւ հիմա չի յայտնաբերւել: Ենթադրւում է, որ այն մասնատւել ու վաճառւել է «սեւ շուկայում»:  

«Թխկու մեծ տերեւը», սակայն, աշխարհի ամենաթանկարժէք ոսկեդրամը չէ: 2011 թ.-ին աւստրալական «Perth Mint» դրամատունը հատել է 1 մլն. դոլար արժէքով եւ 1012 կգ. կշռող «Կարմիր Կենգուրու» ոսկեդրամը, որը 41 մլն. դոլար է գնահատւում:  

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։