Հա

Այլ

27/01/2019 - 08:00

«Tesla» աւտոմեքենաները կը գործեն որպէս «ընտանի կենդանիներ»

Համաձայն «Digital Trends»-ի՝ «Tesla»-ն շուտով կունենայ աւտոմեքենայի վարման «ընդլայնւած հրաւէրի» գործառոյթ, անգամ երբ ղեկին ոչ ոք չկայ: 

«alikonline.ir» - Համաձայն «Digital Trends»-ի՝ «Tesla»-ն շուտով կունենայ աւտոմեքենայի վարման «ընդլայնւած հրաւէրի» գործառոյթ, անգամ երբ ղեկին ոչ ոք չկայ: Ըստ «News.am»-ի՝ տեղեկացնում է «MIGnews»-ը։

Թւիթների շարքում «Tesla»-ի գլխաւոր տնօրէն Իլոն Մասկը տեղեկացրել է, որ այդ գործառոյթը 2019թ. յունւարին հաւանութեան է արժանացել։

Ըստ Մասկի՝ «Summon» գործառոյթը թոյլ կը տայ տրանսպորտային միջոցներին հասնել տիրոջ հեռախօսի գտնւելու վայր։ Ըստ Մասկի՝ մեքենան կը հետեւի հեռախօսին «ինչպէս ընտանի կենդանի», եթէ մեքենայի տէրը սեղմած պահի «Summon» կոճակը «Tesla»-ի հաւելւածում։

Յարակից լուրեր

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։