Հա

Այլ

27/01/2019 - 08:10

Շանհայում աւարտւել է աշխարհի ամենամեծ աստղացուցարանի գլխաւոր շէնքի կառուցումը

Շանհայի աստղացուցարանի (պլանետարիում) հիմնական շէնքի կառուցման աշխատանքներն աւարտւել են:

«alikonline.ir» - Շանհայի աստղացուցարանի (պլանետարիում) հիմնական շէնքի կառուցման աշխատանքներն աւարտւել են: Ըստ «Tert.am»-ի՝ ինչպէս յայտնում է «China Daily»-ն, կառոյցը պատրաստ կը լինի 2020-ի վերջին:

Տեղակայւած լինելով Լինլանգ շրջանում՝ Շանհայի աստղացուցարանն ամենամեծն է լինելու ողջ աշխարհում՝ զբաղեցնելով ընդհանուր առմամբ 38.164 քառ. մետր տարածք: Այն պաշտօնապէս կը բացւի 2021-ին:

Աստղացուցարանը բաղկացած է հիմնական շէնքից եւ այլ կառոյցներից, որոնց թւում՝ աստղադիտարաններ, որտեղից կարելի է ուսումնասիրել Լուսնի կամ մոլորակների մակերեսները, երիտասարդական ճամբարը եւ արեւային վահանակներով եւ օպտիկական սարքաւորումներով համալրւած աշտարակը:  

Շէնքի նախագիծը հիմնականում ներկայացնում է աստղագիտական սկզբունքները, ինչպէս օրինակ ուղեծրային պտոյտը: Շէնքի դիզայնը երեք հիմնական ձեւ ունի՝ աչքի, շրջւած գմբեթի եւ գնդի տեսքով:

Յարակից լուրեր

  • Հանրապետութեան նախագահը Չինաստան է մեկնել
    Հանրապետութեան նախագահը Չինաստան է մեկնել

    Շանհայի համագործակցութեան կազմակերպութեան 18-րդ համագումարին մասնակցելու նպատակով, Չինաստանի նախագահ Սի Ցզինփինի պաշտօնական հրաւէրով Հանրապետութեան նախագահ դոկտ. Հասան Ռոհանին երէկ՝ յունիսի 8-ի երեկոյեան ժամանել է Շանհայ:

  • Տիբեթում կը կառուցեն աշխարհի ամենաբարձր աստղացուցարանը
    Տիբեթում կը կառուցեն աշխարհի ամենաբարձր աստղացուցարանը

    Չինաստանի հարաւ-արեւմուտքում՝ Տիբեթի մայրաքաղաք Լհասայում, յաջորդ տարի կը սկսեն կառուցել աշխարհի ամենաբարձր աստղացուցարանը:

  • Ովքեր եւ որտեղ են հաւաքում կուլտային «iPhone»-ները
    Ովքեր եւ որտեղ են հաւաքում կուլտային «iPhone»-ները

    Երեւի շատերին է հետաքրքրում, թէ ովքեր եւ ինչ պայմաններում են պատրաստում ժամանակակից աշխարհում «պաշտամունքային» դարձած «iPhone» սմարթֆոնները: Այս հարցերի պատասխանը մասամբ տւել է «The Telegraph» պարբերականը՝ հրապարակելով ուշագրաւ ֆոտոշարք:
    Աղբիւրը մանրամասնում է, որ տւեալ լուսանկարներն արւել են Շանհայում գտնւող չինական «Pegatron Corp» գործարանում, որտեղ ամէն օր 50.000 աշխատողներ հաւաքում են բաղձալի սմարթֆոնները:

  • Շանհայում կը քննարկւեն համագործակցութեան կարեւորագոյն հարցեր
    Շանհայում կը քննարկւեն համագործակցութեան կարեւորագոյն հարցեր

    Այսօր Տաջիկստանի մայրաքաղաք Դուշանբէում մեկնարկել է Շանհայեան համագործակցութեան կազմակերպութեան անդամ երկրների գագաթաժողովը, մասնակցութեամբ Իրանի նախագահ դոկտ. Հասան Ռոհանիի:
    Երկօրեայ նիստին մասնակցում են 10 երկրների նախագահներ, երկու արտգործնախարարներ եւ միջազգային ու տարածաշրջանային 7 կազմակերպութիւնների ղեկավարներ:

  • ՏԵՍԱԿԷՏ - Զբօսաշրջիկի ծոցատետրէս. ապագայ մարդկութեան խմորման տաշտի հանդիսատես
    ՏԵՍԱԿԷՏ - Զբօսաշրջիկի ծոցատետրէս. ապագայ մարդկութեան խմորման տաշտի հանդիսատես

    Նիւ Եօրք այցելող զբօսաշրջիկը չի կրնար յաւակնիլ քաղաքը տեսած ըլլալ: Տեղացին անգամ չի ճանչնար իր քաղաքը: Թէեւ նոյնն է պարագան բոլոր մեծ եւ նւազ մեծ ոստաններուն, անոնք կոչւին՝ Նիւ Եօրք, Փարիզ, Լոս Անջելէս, Շանհայ, Կահիրէ, կամ նոյնիսկ՝ Երեւան: Կը տեսնենք քաղաքի կենտրոնական մասը, պատմական համարւած վայրերը, մեծ վաճառատուները, երբեմն ալ թանգարանները, իհարկէ՝ ճաշարանները: Անոնցմէ իւրաքանչիւրը ունի իւրայատկութիւններ, բայց մենք յաճախ կը նկատենք նմանութիւնները, առեւտուրի միջազգայնացման որպէս հետեւանք նոյն մակնիշով վաճառատուները, ինքնաշարժները, հագուստները, անուշահոտերը, ճաշարանները:

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։