Հա

Այլ

27/01/2019 - 08:20

40 տարի աւտոտնակում կանգնած մնացած «Maserati» սեդանը վաճառքի է հանւել «eBay»-ում

Իտալական «Maserati Quattroporte Tipo 107» մոդելի մեքենան, որը 40 տարի կանգնած է մնացել աւտոտնակում, ցանկանում են վաճառել «eBay» առցանց աճուրդով:

«alikonline.ir» - Իտալական «Maserati Quattroporte Tipo 107» մոդելի մեքենան, որը 40 տարի կանգնած է մնացել աւտոտնակում, ցանկանում են վաճառել «eBay» առցանց աճուրդով:

Ըստ «Tert.am»-ի՝ ինչպէս ներկայացնում է «Motor.ru»-ն, 1967 թւականի արտադրութեան մեքենայի վազքը կազմում 78.168 կմ.: Այն գնահատւում է 40 հազար դոլար: Նկարագրութեան մէջ նշւում է, որ տւեալ մոդելը 760 «Մազերատիներից» մէկն է, որոնք ձեռքով են հաւաքւել: Դա 415-րդ մեքենան է:

Առաջին տիրոջը սեդանն առաքել էին 1967-ին, իսկ 70-ականներին այն ներկրւել է ԱՄՆ: Վերջին անգամ աւտոմեքենան գրանցւած է եղել Լուիզիանա նահանգում 1976-ին: Դրանից յետոյ այն չի վարւել:

«Maserati Quattroporte Tipo 107»-ը զինւած է 4.1 լիտր ծաւալային «V8» ալիւմինային շարժիչով, որը 264 ձիաուժ հզօրութիւն է զարգացնում:


Յարակից լուրեր

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։