Հա

Այլ

28/01/2019 - 08:00

Ինչո՞ւ չէք կարողանում նիհարել. 5 հաւանական պատճառ

Շատերը պնդում են, որ քիչ են ուտում, բայց չգիտես ինչու չեն նիհարում։ Ինչո՞ւ։ Փորձենք պարզել, թէ որն է խնդիրը։ 

«alikonline.ir» - Շատերը պնդում են, որ քիչ են ուտում, բայց չգիտես ինչու չեն նիհարում։ Ինչո՞ւ։ Փորձենք պարզել, թէ որն է խնդիրը։ Այս մասին գրում է «News.am»-ը:

 

Դուք կալորիաներ էք «խմում»

Կալորիաներ պարունակւում են ոչ միայն ուտելիքի, այլեւ ըմպելիքի մէջ, բայց շատերը դա չեն հասկանում։ Քաղցր գազային ըմպելիքներում, ոգելից խմիչքներում եւ անգամ բնական հիւթերում շատ կալորիա կայ, բայց շատերը, չմտածելով դրա մասին, ուտելիքն ուղեկցում են դրանք խմելով եւ զարմանում են, որ չեն նիհարում։

 

Շատ քիչ էք ուտում

Նիհարելուն ձեզ կարող է խանգարել ոչ միայն շատ, այլեւ քիչ ուտելը. եթէ դուք կանոնաւորապէս քիչ էք ուտում, մետաբոլիզմը ձեր օրգանիզմում դանդաղում է, իսկ կալորիաներից շատերը վերածւում են ճարպի։ Եթէ ուզում էք նիհարել, չի կարելի սոված մնալ եւ հրաժարւել սննդից. հարկաւոր է սնւել չափաւոր՝ նախապատւութիւնը տալով առողջ սննդին։

 

Դուք սնւում էք չգիտակցւած ձեւով

Մեզնից շատերը մի պատառ ծամում են աշխատանքի կամ հանգստի ժամանակ՝ անգամ չգիտակցելով դա։ Անգամ եթէ սնւում էք առողջ սննդով՝ ընկոյզ, չիր եւ այլն, նրանք, միեւնոյն է, կալորիաներ են պարունակում, եւ եթէ դրանցից շատ ուտէք, կարող էք աննկատելիօրէն օրական 500 եւ անգամ 1000 աւելորդ կալորիա կուտակել։

 

Լաւ չէք քնում

Կիսատ քունը գեղեցիկ մարմնի ամենավատ թշնամին է։ Եթէ կանոնաւորապէս քնի կարօտ էք մնում, դա ազդում է ե՛ւ ձեր ինքնազգացողութեան, ե՛ւ նիւթափոխանակութեան, ե՛ւ ախորժակի վրայ։

 

Ինչ-որ հիւանդութիւն ունէք

Որոշ հիւանդութիւններ նոյնպէս կարող են ազդել ձեր քաշի վրայ, ուստի, եթէ ամէն ինչ ճիշտ էք անում, բայց չէք նիհարում, դիմեք բժշկի. գուցէ վահանագեղձի, ենթաստամոքսային գեղձի կամ մէկ այլ օրգանի ու համակարգի խնդիր ունէք։

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։