Հա

Այլ

28/01/2019 - 08:10

Յայտնի է, թէ երբ կը ներկայացւեն «Nokia»-ի նոր սմարթֆոնները

Ֆիննական «Nokia» ընկերութիւնը յայտնել է, թէ երբ կը կայանայ իր նոր սմարթֆոնների շնորհանդէսը: Դա տեղի կունենայ փետրւարի 24-ին Բարսելոնայում կայանալիք «Mobile World Congress» ցուցահանդէսի ժամանակ: 

«alikonline.ir» - Ֆիննական «Nokia» ընկերութիւնը յայտնել է, թէ երբ կը կայանայ իր նոր սմարթֆոնների շնորհանդէսը: Ինչպէս յայտնում է «Life.ru»-ն՝ վկայակոչելով «HMD Global»-ի գլխաւոր տնօրէնի թւիթերեան հաղորդագրութիւնը, դա տեղի կունենայ փետրւարի 24-ին Բարսելոնայում կայանալիք «Mobile World Congress» ցուցահանդէսի ժամանակ: Տեղեկացնում է «Tert»-ը:

Ընկերութիւնից չեն յստակեցրել, թէ ինչ մոդելներ են ներկայացւելու: Հնարաւոր է՝ դրանցից մէկը կը լինի հինգ տեսախցիկով համալրւած «Nokia 9 PureView» սմարթֆոնը, որը մի քանի անգամ ցուցադրւել է համացանցում հրապարակւած լուսանկարներում:

Մէկ այլ աղբիւրի հաղորդմամբ՝ ապրանքանիշը կը ցուցադրի նաեւ իր առաջին «անցքով» սմարթֆոնը: Նման դիզայնով թողարկւած առաջին սմարթֆոնը եղել է «Honor View 20»-ը:

Յարակից լուրեր

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։