Հա

Այլ

31/01/2019 - 09:20

Գիտնականները պարզել են, թէ օրւայ որ ժամին է մարդը աւելի շատ մտածում ուտելու մասին

Համեղ սննդի հանդէպ սէրը ստիպում է մեզ շատ ժամանակ ծախսել՝ այս կամ այն մթերքի մասին մտածելով: 

«alikonline.ir» - Համեղ սննդի հանդէպ սէրը ստիպում է մեզ շատ ժամանակ ծախսել՝ այս կամ այն մթերքի մասին մտածելով: Ըստ «News.am»-ի՝ ինչպէս հաղորդում է «New York Post»-ը՝ վկայակոչելով One Poll-ի անցկացրած հարցումները, ամերիկացիները տարեկան 240 ժամ ծախսում են սննդի մասին մտածելու վրայ:

Ուսումնասիրութիւնն օգնել է պարզել այն ժամանակը, երբ մարդն աւելի շատ է մտածում սննդի մասին: Պարզւում է, որ հէնց ժամը 14.41-ին է, որ զգացմունքները սկսում են իշխել մտքի վրայ, եւ ինչ-որ համեղ բան ուտելու գայթակղութիւնն իրական փորձութիւն է դառնում մարդու համար:

Հարցմանը մասնակցել է, ընդհանուր առմամբ, 2 հազար ամերիկացի: 2/3-ը խոստովանել է, որ ամէն օր նոյն ժամին ունենում է ինչ-որ բան ուտելու անյաղթահարելի ցանկութիւն, ընդ որում, 58 տոկոսը նախընտրում է աղիի եւ քաղցրի համադրութիւնը, իսկ 35 տոկոսը`աղիի եւ կծուի: Բացի այդ, 50 տոկոսն իր սէրն է խոստովանել քաղցրեղէնի եւ խրթխրթանների հանդէպ:

Աւելի յաճախ հարցւողները երազում էին շոկոլադի մասին՝ 62 տոկոս: Դրան յաջորդել են պանիրը, ելակը, բեկոնը եւ խորովածը: Հարցւածների 67 տոկոսը նշել է, որ ուտելիքի ընտրութիւնը կախւած է իրենց տրամադրութիւնից: Այսպիսով, տասը կանանցից չորսը ստրեսի դէպքում ուզում է ինչ-որ քաղցր բան ուտել, այն դէպքում, երբ այդպէս է տղամարդկանց միայն 29 տոկոսի մօտ: Դրա հետ մէկտեղ, իւրաքանչիւր հինգերորդ տղամարդը տխուր տրամադրութեան ժամանակ նախընտրում է ինչ-որ կծու բան, իսկ կանանց շրջանում՝միայն 11 տոկոսը:

Հարցման մասնակիցների 37 տոկոսը նշել է, որ համերի նոր համադրութիւն փորձել են ընկերների շնորհիւ:

 

Առաւել ցանկալի մթերքները.

Շոկոլադ՝ 62 տոկոս

Պանիր՝ 49 տոկոս

Ելակ՝ 39 տոկոս

Բեկոն՝ 38 տոկոս

Խորոված՝ 34 տոկոս

Մեղր՝ 33 տոկոս

Կոկոս՝ 30 տոկոս

Մեղրային մանանեխ `26 տոկոս

Հապալաս՝ 26 տոկոս

Կիտրոն՝ 26 տոկոս

 

Ամենատարածւած համերը.

Քաղցր՝ 79 տոկոս

Աղի՝ 54 տոկոս

Կծու՝ 45 տոկոս

Չաբեր համեմունք՝ 40 տոկոս

Ծխեցրած՝ 27 տոկոս

 

Ամենատարօրինակ համային համադրութիւնները.

Չիպսերով սպագետի 

Շոկոլադ եւ ծովախեցգետին

Իմբիր եւ սխտոր

Բեկոն եւ շաքար

Բեկոն եւ ելակ

 

Յարակից լուրեր

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։