Հա

Այլ

02/02/2019 - 08:00

Գիտնականները պարզել են՝ ով է եղել պատմութեան ամենահարուստ մարդը

Ամերիկեան Իլինոյս նահանգի Հիուսիսարեւմտեան համալսարանի պատկերասրահում ներկայացւել է «Կատալոնական ատլաս» միջնադարեան ձեռագրի վերարտադրութիւնը, որում, ինչպէս ենթադրում են գիտնականները, պատկերւած է պատմութեան ամենահարուստ մարդը:

«alikonline.ir» - Ամերիկեան Իլինոյս նահանգի Հիուսիսարեւմտեան համալսարանի պատկերասրահում ներկայացւել է «Կատալոնական ատլաս» միջնադարեան ձեռագրի վերարտադրութիւնը, որում, ինչպէս ենթադրում են գիտնականները, պատկերւած է պատմութեան ամենահարուստ մարդը:

Ըստ «Tert.am»-ի՝ ինչպէս գրում է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ յղում անելով գիտական աղբիւրին, քարտէզն ստեղծւել է 1375-ին Մալեորկա միջերկրածովեան կղզում: Քարտէզի կենտրոնում առեւտրային ճանապարհների խաչմերուկում պատկերւած է արեւմտաաֆրիկեան թագաւոր Մանսա Մուսան, որը ոսկէ մետաղադրամ է պահում ձեռքում:

Մանսա Մուսան 9-րդ դարի առաջին կէսին շուրջ 30 տարի կառավարել է Արեւմտեան Աֆրիկայում գտնւող Մալի պետութիւնը: Ցուցադրութեան կազմակերպչի խօսքով՝ Մուսան ամբողջութեամբ վերահսկել է ոսկու արդիւնահանումը տարածաշրջանում, իսկ այդ վայրերում առկայ ազնիւ մետաղն ամենամաքուրն էր համարւում, հետեւաբար նաեւ ամենապահանջւածը շուկայում:

«Դժւար է պատկերացնել, որ այսօր որեւէ մէկը նոյնպիսի հարստութիւն ունենայ»,- ասել է կազմակերպիչը:

9-րդ դարում մալիական ոսկին օգտագործւել է դինարի հատման համար, որն այն ժամանակ իշխող արժոյթն էր:

Յարակից լուրեր

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։