Հա

Այլ

02/02/2019 - 08:10

Ստամբուլի ափերի մօտ Երկրորդ համաշխարհային պատերազմից մնացած գերմանական սուզանաւ է յայտնաբերւել

Թուրքիայի Ստամբուլի նահանգի Շիլէ շրջանի ափերի մօտ «TRT World» հեռուստաալիքի հաղորդումներից մէկի ստորջրեայ նկարահանումների ժամանակ պատահաբար Երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներին այստեղ յայտնւած գերմանական «U-23» տեսակի ռազմական սուզանաւ է յայտնաբերւել:

«alikonline.ir» - Թուրքիայի Ստամբուլի նահանգի Շիլէ շրջանի ափերի մօտ «TRT World» հեռուստաալիքի հաղորդումներից մէկի ստորջրեայ նկարահանումների ժամանակ պատահաբար Երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներին այստեղ յայտնւած գերմանական «U-23» տեսակի ռազմական սուզանաւ է յայտնաբերւել: Ըստ «Tert.am»-ի՝ փոխանցում է թուրքական «Hürriyet» պարբերականը:

«U-23»-ը յայտնաբերել է թուրքական «Akin» որոնողափրկարարական սուզանաւը՝ Աղւա բնակավայրից քիչ հեռու, սուզանաւը գտնւել է մօտ 40 մետր խորութեան վրայ:

Դեռեւս 1944 թւականին գերմանական զօրքերը զանգւածային նահանջի ժամանակ Թուրքիայի ափերի մօտ են թողել երեք սուզանաւ՝ «U-19», «U-20» եւ «U-23»: Դրանցից մէկը յայտնաբերւել է դեռ 24 տարի առաջ՝ Թուրքիայի ռազմածովային ուժերի կողմից:

Յարակից լուրեր

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։