Հա

Այլ

03/02/2019 - 08:10

Գիտնականները վերծանել են եզակի բժշկական գրառումներով ամենահին տախտակները

2.700 տարւայ հնութեան կաւէ տախտակները յայտնաբերւել են ժամանակակից Իրաքի տարածքում՝ դեռեւս տասնեակ տարիներ առաջ, սակայն միայն հիմա գիտնականները կարողացել են վերծանել տեքստերը: 

«alikonline.ir» - 2.700 տարւայ հնութեան կաւէ տախտակները յայտնաբերւել են ժամանակակից Իրաքի տարածքում՝ դեռեւս տասնեակ տարիներ առաջ, սակայն միայն հիմա գիտնականները կարողացել են վերծանել տեքստերը: Գրութիւններն արւել են շումերէնով՝ Քիսիր-Աշուր անունով մի մարդու կողմից, որը բժշկութիւն էր սովորել: Ըստ «News.am»-ի՝ հաղորդում է «Moya-planeta.ru»-ն՝ վկայակոչելով «Daily Mail»-ին:

Սա առաջին ապացոյցներից մէկն է, որը պատմում է այդքան հնագոյն բժշկական մեթոդների մասին՝ նրանք համադրել են մեզ համար սովորական մանիպուլեացիաները եւ կախարդական ծեսերը:

Նշւում է, որ արձանագրութիւնները կատարւել են ժամանակագրական կարգով, ինչը թոյլ է տալիս վերականգնել ուսուցման ընթացքը: Այդ ժամանակւայ բժշկական պրակտիկայում ակտիւօրէն օգտագործւում էին թոյները. Քիսիր Աշուրը մանրամասնօրէն արձանագրում է կարիճի կամ օձի թոյնի կիրառումից յետոյ իր հիւանդների վերաբերեալ դիտարկումները: Հետաքրքիր է, որ նա գալիս է լեղու վերաբերեալ համարեայ այնպիսի եզրայանգումների, որոնք նման են Կոս կղզուց բժշկութեան հայր Հիպոկրատի կողմից արւած եզրայանգումներին՝ դրանից 200 տարի անց:

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։