Հա

Այլ

03/02/2019 - 08:20

Կարո՞ղ է արեւը պաշտպանել շաքարախտից

Վիտամին «D»-ի դեֆիցիտն օրգանիզմում կարող է առաջացնել շաքարախտ: Սա են վկայում Սան Պաուլոյի համալսարանի (Բրազիլիա) հետազօտող գիտնականների ուսումնասիրութիւնները: 

«alikonline.ir» - Վիտամին «D»-ի դեֆիցիտն օրգանիզմում կարող է առաջացնել շաքարախտ: Սա են վկայում Սան Պաուլոյի համալսարանի (Բրազիլիա) հետազօտող գիտնականների ուսումնասիրութիւնները: Գրում է «News.am»-ը:

Հետազօտութեան շրջանակներում ստուգւել են 35-ից մինչեւ 74 տարեկան 700 կանանց տւեալները: Փորձարկման մասնակիցները ստիպւած էին պարբերաբար յանձնել վիտամին «D»-ի մակարդակը, ինչպէս նաեւ արեան մէջ գլիւկոզայի պարունակութիւնը ստուգող անալիզներ:

Ինչպէս պարզւեց, որքան օրգանիզմում բարձր է վիտամին «D»-ի մակարդակը, այնքան ցածր է արեան մէջ գլիւկոզայի մակարդակը՝ քաղցած վիճակում, ինչը, համապատասխանաբար, նւազեցրել է 2-րդ տիպի դիաբետի առաջացման վտանգը:

Փորձագէտները չեն բացառում, որ պատճառը նրանում է, որ վիտամին «D»-ն ազդում է ենթաստամոքսային գեղձի բետա-բջիջների, ինչպէս նաեւ արեան մէջ գլիւկոզայի մակարդակի բարձրացմանը՝ ինսուլինի արձագանգի վրայ:

Հետազօտութեան արդիւնքները հրապարակւել են «Menopause» ամսագրում:

Աւելացնենք, որ վիտամին «D»-ի աղբիւրը յատկապէս ճարպային ձկներն են (սաղմոն, ձողաձուկ), ձկան իւղ, կարագ, պանիր, ձւի դեղնուց, խաւիար: Բացի այդ, վիտամին «D»-ի անհրաժեշտութեան որոշակի մասն ապահովւում է մաշկի մէջ դրա ձեւաւորման հաշւին` արեւի ուղղակի լոյսի ներքոյ լինելու ժամանակ: Այս գործընթացի ինտենսիւութիւնը կախւած է տարւայ եղանակից, օրւայ տեւողութիւնից եւ այլն։

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։