Հա

Այլ

04/02/2019 - 08:10

Կարտոֆիլով բեռում գերմանական նռնակ է յայտնաբերւել՝ Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակաշրջանից

Գերմանիայում Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին արտադրւած նռնակ է յայտնաբերւել կարտոֆիլով բեռում, որն ուղարկւած էր Ֆրանսիայից Հոնկոնգ՝ չիփսերի գործարան:

«alikonline.ir» - Գերմանիայում Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին արտադրւած նռնակ է յայտնաբերւել կարտոֆիլով բեռում, որն ուղարկւած էր Ֆրանսիայից Հոնկոնգ՝ չիփսերի գործարան: Ըստ «News.am»-ի՝ հաղորդում է «BBC News»-ը՝ յղում կատարելով Հոնկոնգի ոստիկանութեանը:

Նշւում է, որ յայտնաբերման պահին 8 սմ. տրամագծով նռնակը «գտնւում էր անկայուն վիճակում», այսինքն՝ պահանակը քաշած, սակայն ինչ-ինչ պատճառներով, բարեբախտաբար, նռնակը չի պայթել:

Այն վնասազերծւել է համապատասխան մասնագէտների կողմից:

Հոնկոնգի ոստիկանութիւնը հաղորդել է միայն, որ այդ նռնակը Ֆրանսիայից ներմուծւող կարտոֆիլի մէջ էր:

Ինչպէս էր այն յայտնւել բեռում, պարզ չէ:

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։