Հա

Այլ

04/02/2019 - 09:30

«Science Magazine». «Իւրի Յովհաննիսեանը Մենդելէեւի աղիւսակի երկու նոր քիմիական տարր կը բացայայտի»

Ամերիկեան «Science Magazineց» գիտահետազօտական ամսագիրը յօդւած է հրապարակել՝ նւիրւած Դուբնայի Միջուկային ռեակցիաների լաբորատորիայի գործունէութեանը՝ ակադեմիկոս Իւրի Յովհաննիսեանի գլխաւորութեամբ:

«alikonline.ir» - Ամերիկեան «Science Magazineց» գիտահետազօտական ամսագիրը յօդւած է հրապարակել՝ նւիրւած Դուբնայի Միջուկային ռեակցիաների լաբորատորիայի գործունէութեանը՝ ակադեմիկոս Իւրի Յովհաննիսեանի գլխաւորութեամբ: Գրում է «Tert.am»-ը:

Յօդւածում, մասնաւորապէս, խօսւում է Մենդելէեւի աղիւսակի 150-ամեակի տօնման եւ 85-ամեայ գիտնական Իւրի Յովհաննիսեանի գործունէութեան մասին, որի պատւին անւանւել է քիմիական տարրերի աղիւսակի 118-րդ տարրը (Oganesson/Og):

«Միջուկային ռեակցիաների լաբորատորիան առաջ գնալու նպատակով Յովհաննիսեանի գլխաւորութեամբ գերծանր տարրերի նոր գործարան է կառուցել՝ 60 մլն. դոլար արժողութեամբ: Հէնց այստեղ էլ գիտնականը եւ նրա գործընկերները մտադիր են բացայայտել 119-րդ եւ 120-րդ տարրերը»,- ասւում է յօդւածում:

Աղբիւրը նշում է, որ նոր տարրերի յայտնաբերմանն ուղղւած աշխատանքները մեկնարկում են արդէն այս գարնանը:

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։