Հա

Այլ

04/02/2019 - 09:40

Թատրոններ, պատկերասրահներ, ճոխ ռեստորաններ եւ 800 միլիոնանոց ներդրում. կորէացին ծրագրում է կառուցել աշխարհի ամենամեծ զբօսանաւը

Հարաւային Կորէայի բնակիչ, նաւերի նախագծող 36-ամեայ Չունհուն Պարկը պատրաստւում է կառուցել աշխարհի ամենամեծ զբօսանաւը, որի երկարութիւնը 229 մետր կը լինի: 

«alikonline.ir» - Հարաւային Կորէայի բնակիչ, նաւերի նախագծող 36-ամեայ Չունհուն Պարկը պատրաստւում է կառուցել աշխարհի ամենամեծ զբօսանաւը, որի երկարութիւնը 229 մետր կը լինի: Ըստ «Tert.am»-ի՝ գրում է «Daily Mail»-ը: 

Եթէ ծրագիրն իրագործւի, այս զբօսանաւը չափերով կը գերազանցի Արաբական Միացեալ Էմիրութիւնների նախագահ Խալիֆա բին Զայէդ ալ Նահիանին պատկանող, ներկայումս ամենամեծ «Azzam» մեգա զբօսանաւին:

«Valkyrie» կոչւող ծրագրի շրջանակներում նախագծւող նաւում կը լինեն պատկերասրահներ, ռեստորաններ, առեւտրի կենտրոններ, կազինօ, թատրոններ եւ այլն, իսկ մի ամբողջ յարկաբաժին կը յատկացւի սեփականատիրոջը:

Նախատեսւում է, որ նաւը կը կարողանայ տեղաւորել 52 ուղեւոր եւ անձնակազմի 92 անդամ:

Նախագծի հեղինակ Պարկը ցանկանում է, որ զբօսանաւը ոչ թէ սեփականատիրոջ համար նախատեսւած ճոխութիւն լինի, այլ հանրային զւարճանքների վայր, որը բաց կը լինի բոլորի համար:

Պարկը, որը նախագծի վրայ 8 ամիս է ծախսել, նաւի արտաքին տեսքի համար մոխրագոյնն է ընտրել, որպէսզի այն տարբերւի սովորական դարձած սպիտակ զբօսանաւերից, որոնք, իր խօսքով, հարսանեկան տորթ են յիշեցնում: 

Նախագիծը կեանքի կոչելու համար շուրջ 800 մլն. դոլար կը պահանջւի: Պարկի խօսքով՝ մի քանի հետաքրքիր առաջարկներ արդէն եղել են, սակայն դեռեւս ոչ մի պայմանագիր չի կնքւել:

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։