Հա

Այլ

05/02/2019 - 08:00

Համաշխարհային ովկիանոսը կը փոխի գոյնը

Ընթացիկ հարիւրամեակի վերջին ֆիտոպլանկտոնի վրայ ազդեցութեան հաշւին կլիմայի փոփոխութեան շնորհիւ Համաշխարհային ովկիանոսի կանաչ մասերն աւելի կանաչ կը դառնան, իսկ կապոյտ մասերն՝ աւելի կապոյտ։ 

«alikonline.ir» - Ընթացիկ հարիւրամեակի վերջին ֆիտոպլանկտոնի վրայ ազդեցութեան հաշւին կլիմայի փոփոխութեան շնորհիւ Համաշխարհային ովկիանոսի կանաչ մասերն աւելի կանաչ կը դառնան, իսկ կապոյտ մասերն՝ աւելի կապոյտ։ 2100 թ․, ամերիկացի եւ բրիտանացի գիտնականների հաշւարկներով, ովկիանոսի մօտ կէսի գոյնը կը փոխւի, եւ դա նկատելի կը լինի արբանեակներից: Ըստ «News.am»-ի՝ յայտնում է «N+1»-ը՝ յղում կատարելով «Nature Communications» ամսագրին։

Մարդու գործունէութեան պատճառով կը լիմայի փոփոխութեան գլոբալ հետեւանքներից մէկը Համաշխարհային ովկիանոսի մակերեւութային շերտերի ջերմաստիճանի փոփոխութիւնն է, ինչը կարող է ազդել ֆիտոպլանկտոնի վրայ, որը արեւի լոյսի հետ իր փոխազդեցութեան շնորհիւ այս կամ այն գոյնն է տալիս ջրին։ Մասաչուսեթսի տեխնոլոգիական ինստիտուտից Ստեֆանի Դատկեւիչը եւ նրա գործընկերները ստեղծել են գլոբալ մոդել, որը ցոյց է տալիս, թէ ինչպէս է ֆիտոպլանկտոնի բաղադրութիւնը փոփոխւում ջերմաստիճանի փոփոխութեանը համընթաց։

Գիտնականների հաշւարկներով, եթէ 2100թ․ գլոբալ միջին ջերմաստիճանը բարձրանայ 3 աստիճանով՝ համեմատած մինչինդուստրիալ ժամանակաշրջանի հետ, Համաշխարհային ովկիանոսի ջրի աւելի քան կէսի (63 տոկոս) գոյնը կը փոխւի։ Առաւել կապոյտ հատւածները (մասնաւորապէս՝ մերձարեւադարձային) աւելի կապոյտ կը դառնան այն բանի հաշւին, որ այնտեղ աւելի քիչ ֆիտոպլանկտոններ կը լինեն, քան այժմ կան, իսկ աւելի կանաչ հատւածները (օրինակ՝ բեւեռների մօտ) աւելի կը կանաչեն, քանի որ այնտեղ, հակառակը, կակտիւանայ ջրի ծաղկումը։ Այս փոփոխութիւնները տեսանելի կը լինեն արբանեակների համար, որոնց կատարած լուսանկարներից այժմ էլ կարելի է գնահատել ֆոտոպլանկտոնների թիւն այս կամ այն հատւածում։

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։