Հա

Այլ

06/02/2019 - 08:15

Գիտնականներ. «Կանանց ուղեղը գրեթէ չորս տարով աւելի դանդաղ է ծերանում, քան տղամարդկանցը»

Կնոջ ուղեղը մօոտաւորապէս չորս տարով աւելի դանդաղ է ծերանում, քան տղամարդունը: Ինչպէս տեղեկացնում է «Արմէնպրես»-ը՝ այս եզրակացութեանն են յանգել մի խումբ ամերիկացի գիտնականներ կատարւած հետազօտութիւնից յետոյ, որի արդիւնքների մասին յայտնել է «The Guardian» թերթը:

«alikonline.ir» - Կնոջ ուղեղը մօոտաւորապէս չորս տարով աւելի դանդաղ է ծերանում, քան տղամարդունը: Ինչպէս տեղեկացնում է «Արմէնպրես»-ը՝ այս եզրակացութեանն են յանգել մի խումբ ամերիկացի գիտնականներ կատարւած հետազօտութիւնից յետոյ, որի արդիւնքների մասին յայտնել է «The Guardian» թերթը: Գիտափորձին մասնակցել է 20-ից մինչեւ 82 տարեկան աւելի քան 200 մարդ (121 կին եւ 84 տղամարդ): Սենտ Լուիսում Վաշինգտոնի համալսարանի Բժշկական դպրոցի մասնագէտները վերլուծել են պոզիտրոնա-Էմիսիոն շերտագրութեան՝ ներքին օրգանների հետազօտութեան ճառագայթա-նուկլիդային շերտագրական մեթոդի արդիւնքները:

Դրանք ցոյց են տւել, որ միջին հաշւով կնոջ ուղեղը 3.8 տարով երիտասարդ է եղել հետազօտութեան մասնակից կանանց փաստական տարիքից, մինչդեռ ուժեղ սեռի ներկայացուցիչների ուղեղը եղել է 2.4 տարով աւելի ծեր: Մասնագէտները նաեւ յայտնաբերել են, որ ուղեղի տարիքի նման տարբերութիւններ նկատւել են ոչ միայն տարեց, այլեւ 20-ամեայ մասնակիցների մօտ:

Գիտափորձի արդիւնքները վկայում են, որ կանանց ուղեղի բացայայտւած առանձնայատկութեան շնորհիւ տարիների հետ նրանք ճանաչողական ունակութիւնների խիստ նւազում չեն ունենում, նրանց համար տղամարդկանցից աւելի դիւրին է իւրացնել նոր ունակութիւններ, զբաղւել ստեղծագործութեամբ կամ էլ ստանալ նոր մասնագիտութիւն, նշել է հետազոօտութեան առաջատար հեղինակ, պրոֆեսոր Մանու Գոյալը, հաղորդել է «ՏԱՍՍ»-ը:

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։