Հա

Այլ

06/02/2019 - 09:50

Արգենտինայում դինոզաւրի նոր տեսակի մնացորդներ են յայտնաբերել

Արգենտինայում գտել են նոր տեսակի դինոզաւրների մնացորդներ, որոնք մէջքին երկար փշերի օգնութեամբ վանել են գիշատիչներին: 

«alikonline.ir» - Արգենտինայում գտել են նոր տեսակի դինոզաւրների մնացորդներ, որոնք մէջքին երկար փշերի օգնութեամբ վանել են գիշատիչներին: Այդ մասին, ինչպէս տեղեկացնում է «Արմէնպրես»-ը, յայտնել է «Phys.org» ինտերնետ-պորտալը՝ վկայակոչելով հետազօտողներին:

Ինչպէս նշւած է, խոտակեր դինոզաւրի, որն ապրել է շուրջ 140 միլիոն տարի առաջ, գլխի եւ պարանոցի կմախքը գտնւել է արգենտինեան Պատագոնիայում: Գտածոյի վերարտադրութիւնը ցուցադրւել է Բուէնոս Այրէսի Գիտամշակութային կենտրոնում: Դիկրեոզավրիդների ընտանիքից դինոզաւրների նոր տեսակն ստացել է «Bajadasaurus pronuspinax» անւանումը:

«Մենք ենթադրում ենք, որ «Bajadasaurus»-ի, ինչպէս նաեւ «cazaui» տեսակի ամարգազաւրների մեջքին եւ պարանոցին այդ երկար եւ սուր փշերը, շատ երկար ու բարակ, ծառայել են գիշատիչներից պաշտպանւելու համար»,- յայտարարել է հետազօտութեան հեղինակներից մէկը՝ Պաբլօ Գալինան: Հետազօտութեան արդիւնքները հրապարակւած են «Scientific Reports» գիտական հանդէսում, հաղորդել է «ՌԻԱ Նովոստի»-ն:

Յարակից լուրեր

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։