×

Զգուշացում

JUser: :_load: Հնարավոր չէ բեռնել օգտվողին այս ID-ով՝ 42
Print this page
07/02/2019 - 08:00

«Daily Mail»-ը հրապարակել է անշարժ գոյքի գների առումով ամենաթանկ տեսարժան վայրերի ցանկը

Վերջերս «Daily Mail» պարբերականը հրապարակել է մի ուշագրաւ յօդւած, որից երեւում է, թէ որքան թանկ արժէ անշարժ գոյքը յայտնի տեսարժան վայրերի շրջակայքում:

«alikonline.ir» - Վերջերս «Daily Mail» պարբերականը հրապարակել է մի ուշագրաւ յօդւած, որից երեւում է, թէ որքան թանկ արժէ անշարժ գոյքը յայտնի տեսարժան վայրերի շրջակայքում: Գրում է «Tert.am»-ը:

Մասնագէտները գնահատել են այցելուների թւի առումով աշխարհի 20 ամենայայտնի տեսարժան վայրերի ազդեցութիւնը գնաճի վրայ եւ որոշել, թէ ինչ արժէ այդ վայրերի շրջակայքում անշարժ գոյք ձեռք բերելը:

Պարզւել է, որ շրջակայքի անշարժ գոյքի գների առոմով ամենաթանկը «Hollywood» նշանն է, որի հարեւանութեամբ տուն գնելը 1057%-ով աւելի թանկ արժէ, քան Լոս Անջելէսի ցանկացած այլ անկիւնում:

Երկրորդ տեղում Դուբայի Բուրջ Խալիֆա երկնաքերն է: Այստեղ տուն կամ բնակարան գնելը քաղաքի այլ շրջանների համեմատ 687%-ով աւելի թանկ արժէ՝ աւելի քան 1 մլն. դոլար:

Հնգեակը եզրափակում են Վաշինգտոնի կոթողը, Սիդնէյի օպերային թատրոնը եւ Փարիզի Էյֆելեան աշտարակը:

Ուսումնասիրւած տեսարժան վայրերից «ամենաէժանը», պարզւել է, Հռոմի Կոլիզէում ամֆիոթատրոնն է:

Յարակից լուրեր