Հա

Այլ

07/02/2019 - 08:05

«Volkswagen»-ը գաղտնազերծել է նորագոյն տեխնոլոգիաներով համալրւած ութերորդ սերնդի «Passat»-ը

Գերմանական «Volkswagen» ընկերութիւնը ցուցադրել է եւրոպական շուկայի համար նախատեսւած նորացւած «Passat B8» ութերորդ սերնդի մոդելը:

«alikonline.ir» - Գերմանական «Volkswagen» ընկերութիւնը ցուցադրել է եւրոպական շուկայի համար նախատեսւած նորացւած «Passat B8» ութերորդ սերնդի մոդելը:

Ըստ «Tert.am»-ի՝ ինչպէս ներկայացնում է «Korrespondent.net»-ը, մեքենայի արտաքին փոփոխութիւններն աննշան են: Նշանակալի փոփոխութիւնները նկատելի են էլեկտրոնիկայի մասով: Մեքենան համալրւել է մի շարք նոր գործառոյթներով, որոնք կոչւած են օգնելու վարորդին:

Խօսքը տարբեր ծառայութիւնների մասին է, այդ թւում՝ ինտերնետ-ռադիոյի եւ իրական ժամանակում խցանումների մասին տեղեկութիւններով նաւիգացիոն համակարգի:  

Արտաքինի մասով փոփոխութիւնները վերաբերում են ռադիատորի վանդակաճաղերին, թափարգելին եւ լուսարձակներին:

Նորոյթի շարժիչային համակարգը ներառում է երեք բենզինային շարժիչ՝ 150, 190 եւ 240 ձիաուժ հզօրութեամբ, ինչպէս նաեւ հին ու նոր դիզելային շարժիչները:

Մեքենան կարող է ներկայանալ նաեւ հիբրիդային տարբերակով՝ 1.4 լիտր ծաւալով բենզինային շարժիչով (156 ձիաուժ) եւ 115 ձիաուժ հզօրութեամբ էլեկտրաշարժիչով: Նորոյթի վաճառքը կը մեկնարկի մայիսին:
 

 

Յարակից լուրեր

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։