Հա

Այլ

25/02/2019 - 08:00

Հետազօտութիւն. «Գաջեթներից կախւածութիւնը բացասաբար է ազդում երեխաների զարգացման վրայ»

«New York Post»-ը յայտնում է, որ մինչեւ 2 տարեկան ժամանակակից երեխաները գաջեթների վրայ երկու անգամ աւելի շատ ժամանակ են ծախսում, քան նրանց հասակակիցները 20 տարի առաջ։ Միչիգանի համալսարանի գիտնականների հետազօտութիւնների համաձայն, 2014 թ․ փոքրիկ երեխաները տարբեր սարքերի էկրանների մօտ օրական անցկացրել են մօտ 3.05 ժամ, այն դէպքում, երբ 1997 թ․ այդ ցուցանիշը հաւասար էր 1.32 ժամի։ 

«alikonline.ir» - «New York Post»-ը յայտնում է, որ մինչեւ 2 տարեկան ժամանակակից երեխաները գաջեթների վրայ երկու անգամ աւելի շատ ժամանակ են ծախսում, քան նրանց հասակակիցները 20 տարի առաջ։ Միչիգանի համալսարանի գիտնականների հետազօտութիւնների համաձայն, 2014 թ․ փոքրիկ երեխաները տարբեր սարքերի էկրանների մօտ օրական անցկացրել են մօտ 3.05 ժամ, այն դէպքում, երբ 1997 թ․ այդ ցուցանիշը հաւասար էր 1.32 ժամի։ Գրում է «News.am»-ը:

Ընդ որում, ինչպէս նշում են գիտնականները «JAMA» ամսագրում հրատարակւած յօդւածում, սմարթֆոններից, պլանշետներից եւ նման այլ սարքերից երեխաների չափազանց կախւածութիւնը յանգեցնում է ուշ զարգացմանը։ Դա վերաբերում է ոչ միայն կոգնիտիւ ֆունկցիաներին, այլեւ երեխայի ակադեմիական առաջադիմութեանը։ Դրա հետ մէկտեղ, նման կախւածութիւնը սպառնում է առողջական խնդիրների առաջացմամբ արդէն մեծ տարիքում։

Այսպէս, Քաղցկեղի հետազօտման համաշխարհային հիմնադրամը ուշադրութիւն է դարձնում նրան, որ համակարգչային կախւածութեան հետեւանքով նստակեաց կեանքը նպաստում է աւելորդ քաշի աւելացմանը։ «Ֆիզիկական ակտիւութեան անբաւարար մակարդակը յանգեցնում է առողջական այնպիսի խնդիրների, ինչպիսին են սրտանօթային անբաւարարութիւնը, ինսուլտը, շաքարախտը, ճարպակալումը, դեպրեսիան»,- նշում են գիտնականները։

Մանկաբուժութեան ամերիկեան ակադեմիան խորհուրդ է տալիս մինչեւ 1 ժամի հասցնելով՝ սահմանափակել այն ժամանակը, որը 2-5 տարեկան երեխաներն անցկացնում են գաջեթների առջեւ։

 

Յարակից լուրեր

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։