Հա

Այլ

25/02/2019 - 09:10

«Huawei»-ը ներկայացրել է 2600 դոլարանոց ծալովի սմարթֆոնը

Չինական «Huawei» ընկերութիւնը «Xiaomi»-ի հետեւից ներկայացրել է «5G» տեխնոլոգիայով աշխատող իր նորագույն ծալովի սմարթֆոնը, որն ստացել է «Huawei Mate X» անւանումը:

«alikonline.ir» - Չինական «Huawei» ընկերութիւնը «Xiaomi»-ի հետեւից ներկայացրել է «5G» տեխնոլոգիայով աշխատող իր նորագույն ծալովի սմարթֆոնը, որն ստացել է «Huawei Mate X» անւանումը: Ըստ «Tert.am»-ի՝ այս մասին յայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ վկայակոչելով ընկերութեան պաշտօնական էջը սոցցանցում:

«Ողջոյն ապագային: Դիմաւորէք «Huawei»-ի ծալովի «5G»-սմարթֆոնի առաջին մոդելը»,- ասւում է ընկերութեան հաղորդագրութեան մէջ:

Նշւում է, որ բացւած վիճակում սմարթֆոնի էկրանի անկիւնագծի երկարութիւնը կազմում է 8 դիւեմ: Հեռախօսը բաւականին արագ է լիցքաւորւում՝ կէս ժամում հասնելով 85 տոկոս լիցքաւորման:

Բացի այդ, սմարթֆոնն առանձնանում է օգտատէրերի տւեալների պաշտպանութեան մեխանիզմով թւայնացման օգնութեամբ: Սմարթֆոնը համալրւած է 8 GB օպերատիւ, 512 GB ներկառուցւող յիշողութեամբ:

«Huawei Mate X» մոդելը համադրում է սմարթֆոնի եւ պլանշետի գործառոյթները: Ծալւած վիճակում էկրանի անկիւնագիծը կազմում է 6.6 դիւեմ: Իսկ արժէքը կազմում է 2600 դոլար:

Սմարթֆոնը ցուցադրւել է նաեւ Բարսելոնայի տեխնոլոգիական շոուի ժամանակ: Այն վաճառքի կը հանւի 2019-ի կէսերին:

Յիշեցնենք, որ օրեր առաջ իր երկար սպասւած «Galaxy Fold» ծալովի սմարթֆոնը ներկայացրել էր հարաւկորէական «Samsung» ընկերութիւնը: Իսկ այսօր աւելի վաղ Բարսելոնայում իր «5G» տեխնոլոգիայով աշխատող սմարթֆոնն է ներկայացրել չինական «Xiaomi»-ին: 

 

 

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։