Հա

Այլ

25/02/2019 - 09:20

Ֆրանսիայում աճուրդի են հանւել Իւրի Գագարինի գրիչը, ստորագրութիւնը եւ լուսանկարները

Առաջին տիեզերագնաց Իւրի Գագարինի գրիչը եւ նրա ձեռքով գրւած տեքստն աճուրդի են հանւել Ֆրանսիայի «Cazo» աճուրդի տանը: 

«alikonline.ir» - Առաջին տիեզերագնաց Իւրի Գագարինի գրիչը եւ նրա ձեռքով գրւած տեքստն աճուրդի են հանւել Ֆրանսիայի «Cazo» աճուրդի տանը: Այդ մասին ըստ «Tert.am»-ի՝ հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

Աղբիուրի փոխանցմամբ` Գագարինի իրերի համար աճուրդային գին է սահմանւել 15-20 հազար եւրոն:

Դեղին մետաղից ներդիրով սեւ գրիչը հրթիռի տեսք ունի, վերեւի մասում գրութիւն կայ` «ԽՍՀՄ, սեպտեմբեր 1959», ներքեւի մասում` կարմիր թաւշեայ թուղթ է` արտադրողի դրոշմակնիքով: Թղթի վրայ Գագարինի ստորագրութիւնն է եւ խորհրդային նաւաստիներին ուղղւած շնորհաւորական ուղերձը:

Աճուրդի են հանւել նաեւ Իւրի Գագարինի լուսանկարները` 5-7 հազար եւրօ աճուրդային գնով: Ներկայացւած են տիեզերագնացի 12 լուսանկարները, որոնք արւել են 1968 թւականի մարտի 24-ին` Գագարինի մահից երեք օր առաջ: Լուսանկարներից մէկում Գագարինն է` կնոջ` Վալենտինայի եւ երկու դստրերի` Ելենայի եւ Գալինայի հետ: 

Յարակից լուրեր

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։