Հա

Այլ

02/03/2019 - 08:10

Աւելի քան 287 հազար դոլար. ներկայացւել է նոր «Lamborghini Huracán Evo Spyder»-ը

Լիւքս դասի փոխադրամիջոցների արտադրութեամբ զբաղւող «Lamborghini» իտալական բրենդը ներկայացրել է «Huracán Evo Spyder» սուպերքարը, որի պաշտօնական շնորհանդէսը կը կայանայ Ժնեւի միջազգային աւտոշոուի շրջանակում: 

«alikonline.ir» - Լիւքս դասի փոխադրամիջոցների արտադրութեամբ զբաղւող «Lamborghini» իտալական բրենդը ներկայացրել է «Huracán Evo Spyder» սուպերքարը, որի պաշտօնական շնորհանդէսը կը կայանայ Ժնեւի միջազգային աւտոշոուի շրջանակում: 

Ըատ «Tert.am»-ի՝ ինչպէս նշում է «Luxury Launches»-ը, նորոյթը ստեղծւել է աւելի վաղ ներկայացւած «2020 Huracán EVO» կուպէի հիմքով եւ հանդիսանում է դրա բաց տանիքով տարբերակը: Դրա տանիքը բացւում եւ փակւում է 17 վայրկեանում:

Նշւում է, որ նորոյթի եւ կուպէի տեխնիկական բնութագիրը նոյնն է՝ 5.2 լ աշխատանքային ծաւալով, 630 ձիաուժ հզօրութեամբ, «V10» շարժիչ, որն առաւելագոյնը զարգացնում է 325 կմ/ժ արագութիւն:

«Huracán Evo Spyder»-ը վաճառքում կը յայտնւի գարնանը՝ 287 400 դոլարով:

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։