Հա

Այլ

02/03/2019 - 08:20

Ալկատրաս բանտի տակ հնագոյն ամրոց են յայտնաբերել

Կղզու վրայ գտնւող Ալկատրաս բանտը յայտնի էր իր քրէական «կենւորներով»: Սակայն ընդհուպ մինչեւ 20-րդ դարի սկիզբը այստեղ ռազմական ամրոց է եղել: 

«alikonline.ir» - Կղզու վրայ գտնւող Ալկատրաս բանտը յայտնի էր իր քրէական «կենւորներով»: Սակայն ընդհուպ մինչեւ 20-րդ դարի սկիզբը այստեղ ռազմական ամրոց է եղել: Ըստ «News.am»-ի՝ յայտնում է «The Engineer»-ը:

Բանտը կառուցելու ժամանակ ԱՄՆ-ում պատմական յուշարձանների պահպանման եւ պահածոյացման օրէնսդրութիւն գրեթէ չկար, ուստի հնագէտները շատ քիչ բան գիտեն ամրոցի պատմութեան մասին: Ռադարային եւ լազերային սքանաւորման ժամանակակից տեխնոլոգիաները բաւական շատ հետաքրքիր բան են պատմել:

Բինգեմթոնի համալսարանից հնագէտ Թիմոտի դէ Սմիթն ասել է. «Հողի ընդամենը մի քանի սանտիմետրի տակ մենք գտել ենք հրաշալի պահպանւած կառոյցներ: Մենք տառացիօրէն քայլում ենք 19-րդ դարակէսի ճարտարապետութեան մնացորդների վրայով: Սքանաւորման տեխնոլոգիայի շնորհիւ մենք կարող ենք վերաստեղծել հողակերտ մուտքերը եւ ամրոցի ամրութիւնները»:

Հիմա Ալկատրասը գործում է որպէս թանգարան եւ ամէն տարի միլիոնաւոր զբօսաշրջիկների գրաւում:

Յարակից լուրեր

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։