Հա

Այլ

03/03/2019 - 08:10

Ինչո՞ւ է վտանգաւոր հանգստեան օրերին երկար քնելը

Հանգստեան օրերին երկար քնելն օրգանիզմն աւելի ուժեղ է վնասում, քան պարբերաբար քիչ քնելը: Այս մասին նշւած է Կոլորադոյի համալսարանի գիտնականների հետազօտութեան մէջ, որը հրապարակւել է «Current Biology» ամսագրում:

«alikonline.ir» - Հանգստեան օրերին երկար քնելն օրգանիզմն աւելի ուժեղ է վնասում, քան պարբերաբար քիչ քնելը: Այս մասին նշւած է Կոլորադոյի համալսարանի գիտնականների հետազօտութեան մէջ, որը հրապարակւել է «Current Biology» ամսագրում: Տեղեկացնում է «News.am»-ը:

Փորձի մասնակիցներին երեք խմբի են բաժանել: Առաջին խմբում ընդգրկւած փորձարկւողները քնել են օրական 9 ժամ, երկրորդ՝ 5 ժամ, իսկ երրորդ խմբի փորձարկւողներն աշխատանքային օրերին քիչ են քնել, սակայն հանգստեան օրերին երկար քնելու հնարաւորութիւն են ունեցել:

Արդիւնքում երրորդ խմբի կամաւորների մօտ զարգացել են առողջական որոշ խնդիրներ: Այսպէս՝ երկրորդ խմբի կամավւորների համեմատութեամբ նրանց մօտ նւազել է ինսուլինի նկատմամբ զգայունութիւնը, ինչը մեծացնում է դիաբետի զարգացման հաւանականութիւնը: Դրանից բացի, հանգստեան օրերին երկար քունը բացասաբար է անդրադարձել լեարդի բջիջների եւ մկանների վրայ:

Գիտնականների կարծիքով՝ աշխատանքային օրերին քիչ քնելու եւ հանգստեան օրերին քնի աւելցուկի դէպքում աւելի արագ է տեղի ունենում բնական ցիրկադային ռիթմերի խանգարումը, որոնք փոխկապակցւած են կենսաբանական ժամերի հետ: Միաժամանակ, ցիրկադային ռիթմի խանգարումների հետ են սերտօրէն կապւած քնի խանգարումները (ջեթլագ, հանգստեան օրւայ անքնութիւն եւ այլն):

Յարակից լուրեր

  • Գիտնականները հաշւարկել են քնի կատարեալ տեւողութիւնը
    Գիտնականները հաշւարկել են քնի կատարեալ տեւողութիւնը

    Գիտնականները հաշւարկել են քնի կատարեալ տեւողութիւնը: Ինչպէս պարզել են Արեւմտեան Օնտարիոյի համալսարանին առընթեր Ուղեղի ինստիտուտի կանադացի գիտնականները, ուղեղի համար առաւել վտանգաւոր է 4 ժամից պակաս տեւողութեամբ քունը:

  • Հետազօտութիւն. «Քնի պակասը բացասաբար է ազդում սրտի վրայ»
    Հետազօտութիւն. «Քնի պակասը բացասաբար է ազդում սրտի վրայ»

    Քնի պակասը կամ գերյագեցւածութիւնը մեծացնում է սրտամկանի ինֆարկտի եւ ինսուլտի հաւանականութըւնը: Այս մասին յայտարարում են ԱՄՆ Հիւանդութիւնների վերահսկման եւ կանխարգելման կենտրոնների Սրտանօթային հիւանդութիւնների կանխարգելման դեպարտամենտի մասնագէտները: 

  • Օրական 2 գաւաթ սուրճը կարող է ձեզ քնից զրկել տարիներ յետոյ
    Օրական 2 գաւաթ սուրճը կարող է ձեզ քնից զրկել տարիներ յետոյ

    Սուրճի օգտագործումը կարող է մարդու քնի որակի վրայ բացասական ազդեցութիւն ունենալ՝ ուղեղի վրայ ներգործելու պատճառով: Տարիներ շարունակ ամէն օր սուրճ խմելու հետեւանքով կարող է քնի ցմահ վատթարացում առաջանալ՝ այն պատճառով, որ սուրճը սեղմում է մարդու ուղեղի այն հատւածը, որը պատասխանատու է քնի համար, պնդում են հարաւկորէական համալսարանի գիտնականները:

  • Սմարթֆոնները տեսողութեան համար վնասակար են ճանաչւել
    Սմարթֆոնները տեսողութեան համար վնասակար են ճանաչւել

    Սմարթֆոնների եւ միւս թւային գաջեթների էկրանների կապոյտ լուսաւորութիւնը տեսողութեան համար վնասակար է ճանաչւել։ Օհաեօ նահանգի Տոլեդոյի համալսարանի կենսաքիմիկները պարզել են, որ կապոյտ լոյսը փոխում է մարդկային աչքի ցանցաթաղանթի մոլեկուլների կառուցւածքը։ 

  • Թրամփի նախկին խորհրդականն Էրդողանին «աշխարհի ամենավտանգաւոր մարդ» է անւանել
    Թրամփի նախկին խորհրդականն Էրդողանին «աշխարհի ամենավտանգաւոր մարդ» է անւանել

    Միացեալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփի նախկին խորհրդական Սթիւ Բենոնը Թուրքիայի նախագահ Ռեջեբ Թայիբ Էրդողանին աշխարհի ամենավտանգաւոր մարդ է անւանել։ 

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։