Հա

Այլ

04/03/2019 - 08:00

«Amazon»-ը մտադիր է մթերային խանութների ցանց բացել

Ամերիկեան «Amazon.com Inc.» ընկերութիւնը մտադիր է տասնեակ մթերային խանութներ բացել ԱՄՆ մի շարք խոշոր քաղաքներում:

«alikonline.ir» - Ամերիկեան «Amazon.com Inc.» ընկերութիւնը մտադիր է տասնեակ մթերային խանութներ բացել ԱՄՆ մի շարք խոշոր քաղաքներում:

Ըստ «Tert.am»-ի՝ ինչպէս գրում է «The Wall Street Journal»-ը, ընկերութիւնը մտադիր է ընդլայնել իր հնարաւորութիւնները մթերային ոլորտում եւ սպառողների կեանքի տարբեր ասպարէզներում:

Աղբիւրի տւեալներով՝ «Amazon»-ի առաջին խանութը բացւելու է Լոս Անջելէսում այս տարւայ վերջին: Ընկերութիւնը նաեւ պայմանագիր է ստորագրել մթերային խանութի համար առնւազն երկու այլ տարածքի վարձակալման մասին, որոնք նախատեսում է բացել 2020-ի սկզբին: Դրանց տեղակայման վայրը դեռեւս յայտնի չէ:

Պարբերականի մէկ այլ աղբիւրի տեղեկութիւններով՝ «Amazon»-ը մտադիր է խանութներ բացել Սան Ֆրանցիսկոյում, Սիեթլում, Չիկագոյում, Վաշինգտոնում, Կոլումբիա շրջանում եւ Ֆիլադելֆիայում:

Նշւում է, որ խանութների նոր ցանցը տարբերւելու է «Amazon»-ին պատկանող «Whole Foods Market» սուպերմարկետների ցանցից, թէեւ յայտնի չէ, թէ արդեօք ընկերութեան անունը նշւած կը լինի նոր ցանցի անւանման մէջ:

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։