Հա

Այլ

04/03/2019 - 08:10

Հնագէտները Չինաստանում հնագոյն «անմահութեան էլիքսիր» են յայտնաբերել

Չինաստանի Հենան նախանգի Լոեան քաղաքում հնագէտները յայտնաբերել են բրոնզէ սափոր լցւած արտասովոր հեղուկով, որը հնագոյն ժամանակներում համարւում էր «անմահութեան էլիքսիր»:

«alikonline.ir» - Չինաստանի Հենան նախանգի Լոեան քաղաքում հնագէտները յայտնաբերել են բրոնզէ սափոր լցւած արտասովոր հեղուկով, որը հնագոյն ժամանակներում համարւում էր «անմահութեան էլիքսիր»: Այս մասին ըստ «Tert.am»-ի՝ գրում է «CGTN»-ը:

3.5 լիտր հեղուկով լցւած անօթը յայտնաբերւել է Արեւմտեան Հան դինաստիայի (մ.թ.ա. 202 - մ.թ. 8) ժամանակաշրջանի դամբարանում: Սպիրտի հոտի պատճառով փորձագէտները սկզբում ենթադրել են, որ սափորի մէջ ալկոհոլ է, սակայն փորձքննութեան պատասխաններն այլ բան են ցոյց տւել:

Հետազօտութիւնը ցոյց է տւել, որ հեղուկը պարունակում է կալիումի եւ ալունիտի նիտրատ՝ տարրեր, որոնք հին դաոսական տեքստերում նշւած են, որպէս անմահութիւն պարգեւող ըմպելիքի պատրաստման համար անհրաժեշտ բաղադրիչներ:

Բացի այդ, դամբարանում յայտնաբերւել են նաեւ ներկւած կաւէ կճուճներ, ինչպէս նաեւ պղնձեայ եւ նեֆրիտէ իրեր: Դամբարանում թաղւած մարդու ինքնութիւնն առայժմ յայտնի չէ:

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։