Հա

Այլ

05/03/2019 - 11:30

«Forbes»-ը հրապարակել է մոլորակի ամենահարուստ կնոջ անունը

Աշխարհի ամենահարուստ կինն, ըստ «Forbes»-ի, «L'Oreal» կոսմետիկ կայսրութեան ժառանգորդ Ֆրանսուազ Բետանկուր-Մայերսն է, որի կարողութիւնը կազմում է 49.3 մլրդ. դոլար: 

«alikonline.ir» - Աշխարհի ամենահարուստ կինն, ըստ «Forbes»-ի, «L'Oreal» կոսմետիկ կայսրութեան ժառանգորդ Ֆրանսուազ Բետանկուր-Մայերսն է, որի կարողութիւնը կազմում է 49.3 մլրդ. դոլար: Տեղեկացնում է «Tert.am»-ը:

Նրա կարողութիւնը նախորդ տարւայ համեմատ աճել է 7.1 միլիարդ դոլարով կամ 17 տոկոսով:

Ի դէպ, մոլորակի ամենահարուստների վարկանիշային աղիւսակում Մայերսը 15-րդ տեղում է: «Forbes» ամսագիրն ամենահարուստների ամբողջական ցուցակը կը հրապարակի մարտի 5-ին:

1997 թւականին Բետանկուր-Մայերսը դարձել է «L'Oreal»-ի կառավարման խորհրդի անդամ: Մայերսը ընկերութեան հիմնադիր եւ մազի ներկերի գիւտարար Էժէն Շուլլերի միակ թռնուհին է եւ Լիլիան Բետանկուրի միակ դուստրը:

2018 թւականին «Forbes»-ի վարկանիշային աղիւսակում ամենահարուստ կինը «Walmart» հիպերմարկէտների ցանցի հիմնադիրի դուստր Էլիս Ուոլթոնն էր: Նրա կարողութիւնը գնահատւել էր 46 միլիարդ դոլար:

Յարակից լուրեր

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։