Հա

Այլ

05/03/2019 - 09:40

«Mercedes-Benz»-ը ներկայացրել է իր առաջին ամբողջովին էլեկտրական մրցարշաւային մեքենան

Գերմանական «Mercedes-Benz» մեքենաշինական ընկերութիւնը Ժնեւում միջազգային աւտոշոուի մեկնարկին ընդառաջ գաղտնազերծել է իր առաջին ամբողջովին էլեկտրական մրցարշաւային մեքենան:

«alikonline.ir» - Գերմանական «Mercedes-Benz» մեքենաշինական ընկերութիւնը Ժնեւում միջազգային աւտոշոուի մեկնարկին ընդառաջ գաղտնազերծել է իր առաջին ամբողջովին էլեկտրական մրցարշաւային մեքենան:

Ըստ «Tert.am»-ի՝ ինչպէս նշում է «The Verge»-ը, նորոյթը ստացել է «EQ Silver Arrow 01» անւանումը:

«Mercedes-Benz»-ն այս մեքենայով կը մասնակցի «Ֆորմուլա 1»-ի այլընտրանքային՝ էլեկտրական մեքենաների համար նախատեսւած «Ֆորմուլա Է» (Formula E) աւտոմրցաշարին:

Յայտնի է, որ մրցաշարին արդէն մասնակցում են մեքենաշինական ոլորտի այնպիսի հեղինակաւոր բրենդներ, ինչպիսիք են «Audi»-ն, «BMW»-ն, «Nissan»-ը եւ «Jaguar»-ը, մինչդեռ «Porsche»-ն կը միանայ յաջորդ տարւանից:

Յատկանշական է, որ «EQ Silver Arrow 01»-ը ստեղծելու հարցում աւտոարտադրողը համագործակցել է իտալացի, ֆրանսիացի մասնագէտների, «Atieva», «Sony», «McLaren» ընկերութիւնների հետ:

Այն համալրւած է 340 ձիաուժ հզօրութեամբ, 2.7 վայրկեանում 0-100 կմ/ժ արագութիւն զարգացնող շարժիչով:

Յարակից լուրեր

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։