Հա

Այլ

05/03/2019 - 08:30

«Mercedes-AMG»-ն ներկայացրել է «AMG S 65 Final Edition» մեքենան

Գերմանական «Mercedes-Benz» մեքենաշինական ընկերութիւնը հրապարակել է «Mercedes-AMG S 65 Final Edition» մոդելի պաշտօնական լուսանկարները: 

«alikonline.ir» - Գերմանական «Mercedes-Benz» մեքենաշինական ընկերութիւնը հրապարակել է «Mercedes-AMG S 65 Final Edition» մոդելի պաշտօնական լուսանկարները: 

Ըստ «Tert.am»-ի՝ ինչպէս նշւում է ընկերութեան պաշտօնական կայքում, այն կարտադրւի ընդամենը 130 օրինակով:

Սեդանը համալրւած կը լինի 6լ աշխատանքային ծաւալով, 630 ձիաուժ հզօրութեամբ «V12» երկտուրբո շարժիչով, որը 0-100 կմ/ժ արագութիւն կը զարգացնի 4.3 վայրկեանում: Մինչդեռ դրա զարգացրած առաւելագոյն արագութիւնը կը լինի 300 կմ/ժ:

Մեքենան կունենայ բացառիկ «Obsidian Black» գոյն:

Մոդելը նախատեսւած կը լինի էքսկլիւզիւ մեքենաների հաւաքորդների եւ 12 գլանանի շարժիչների սիրահարների համար:

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։