Հա

Այլ

06/03/2019 - 08:20

Շւէյցարական Ալպերում հնագոյն ձկների «նոր» տեսակներ են գտել

Հնէաբանների միջազգային խումբը շւէյցարական Տիչինօ կանտոնի Սան Ջորջօ լեռան մերձակայքում գտել է մինչ այս գիտնականներին անյայտ երեք ձկնատեսակ: 

«alikonline.ir» - Հնէաբանների միջազգային խումբը շւէյցարական Տիչինօ կանտոնի Սան Ջորջօ լեռան մերձակայքում գտել է մինչ այս գիտնականներին անյայտ երեք ձկնատեսակ: Ըստ «News.am»-ի՝ տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ յղում կատարելով Միւնխէնի Լիւդւիգի եւ Մաքսիմիլիանի անւան համալսարանի կայքին։

Յայտնաբերւած նմուշները մօտ 250 միլիոն տարեկան են։ Դրանք պատկանում են լիովին անհետացած «Eosemionotus» ոսկրաձկների տեսակին։ Այդ տեսակի առաջին ձուկը՝ «E. Vogeli», յայտնաբերւել է Բեռլինի շրջակայքում 1906 թւականին։ Երկրորդին գտել են 2004-ին Տիչինոյում։ Գիտնականներն այն անւանել են «E. Ceresiensis»։

Նոր ձկնատեսակներն անւանւել են «E. Diskosomus», «E. Sceltrichensis» եւ «E. Minutus»։ Դրանք միմեանցից տարբերւում են գանգի եւ թեփուկների կառուցւածքով, ինչպէս նաեւ լողակների դասաւորութեամբ։ Ինչպէս նշում են հետազօտողները, այդ տարբերութիւնները մատնանշում են, որ ամէն տեսակ իւրովի է հարմարւել միջավայրի էկոլոգիական պայմաններին։

«Վերջին անգամ զանգւածային վերացումը երկրի վրայ գրանցւել է մօտ 250 միլիոն տարի առաջ։ Մեր գտածօներն ապացուցում են, որ այդ աղէտալի իրադարձութիւնից յետոյ կենսոլորտը վերականգնւել է համեմատաբար արագ։ Սրընթաց տեղի են ունեցել նաեւ դիւերսիֆիկացիան եւ նոր տեսակների առաջացումը միջին տրիասի ընթացքում»,- նշել է հետազօտութեան հեղինակներից մէկը՝ Ադրիանա Լոպէս Արբարելոն։

Յարակից լուրեր

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։