Հա

Այլ

06/03/2019 - 09:20

100 կմ/ժամը՝ 2 վայրկեանում. «Pininfarina»-ն ներկայացրել է Իտալիայում երբեւէ արտադրւած ամենահզօր հիպերքարը

Ժնեւի աւտոսրահում ներկայացւել է «Automobili Pininfarina» ստորաբաժանման «Battista» էլեկտրական հիպերքարը, որն ամենահզօրն է երբեւէ Իտալիայում կառուցւած ճանապարհային մեքենաներից:

«alikonline.ir» - Ժնեւի աւտոսրահում ներկայացւել է «Automobili Pininfarina» ստորաբաժանման «Battista» էլեկտրական հիպերքարը, որն ամենահզօրն է երբեւէ Իտալիայում կառուցւած ճանապարհային մեքենաներից:

Ըստ «Tert.am»-ի՝ ինչպէս ներկայացնում է «Daily Mail»-ը, նորոյթը համալրւած է 4 էլեկտրաշարժիչով: Ընդհանուր առմամբ, մեքենան 1900 ձիաուժ հզօրութիւն է զարգացնում: 100 կմ/ժամ արագութիւնը մեքենան զարգացնում է 2 վայրկեանում, իսկ առաւելագոյն արագութիւնը կազմում է աւելի քան 350 կմ/ժամ:

Երկդուռ մոդելը համալրւած է լիաքարշակ համակարգով: Առանց վերալիցքաւորման մեքենան կարող է 450 կմ. տարածութիւն անցնել:

Մեքենան անւանումն ստացել է «Carrozzeria Pininfarina» ընկերութեան հիմնադիր Ջովաննի Բատիստա «Պինին» Ֆարինայի պատւին:

Յարակից լուրեր

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։