Հա

Այլ

06/03/2019 - 09:25

Ժնեւում «Bugatti»-ն ներկայացրել է աշխարհի ամենաթանկարժէք հիպերքարը

Ժնեւի աւտոսրահում ներկայացւել է աշխարհի ամենաթանկարժէք «La Voiture Noire» հիպերքարը՝ «Bugatti» ապրանքանիշից:

«alikonline.ir» - Ժնեւի աւտոսրահում ներկայացւել է աշխարհի ամենաթանկարժէք «La Voiture Noire» հիպերքարը՝ «Bugatti» ապրանքանիշից: Ըստ «Tert.am»-ի՝ ինչպէս հաղորդում է «Korrespondent.net»-ը, նորոյթի անւանումը թարգմանաբար նշանակում է «Սեւ աւտոմեքենայ»:

Նորոյթն ստեղծւել է «Chiron» մոդելի հիման վրայ՝ ֆրանսիական ապրանքանիշի 110-ամեայ յոբելեանի առթիւ: Ի տարբերութիւն իր նախորդ մոդելի՝ «La Voiture Noire»-ն համալրւել է ածխածնային մանրաթելից պատրաստւած թափքով եւ 1936 թւականի արտադրութեան «Type 57SC» մոդելի ոճով ստեղծւած դիզայնով:

Մեքենան ստացել է 8 լիտր ծաւալային «W16» շարժիչ, որը 1500 ձիաուժ հզօրութիւն է զարգացնում: 100 կմ/ժամ արագութիւնը մեքենան զարգացնում է 2.5 վայրկեանում:

Չնայած 16.5 մլն. եւրօ տպաւորիչ գնին՝ մեքենան արդէն վաճառւել է: Այս մասին յայտնել է «Bugatti» ընկերութեան նախագահ Ստեֆան Վինկելմանը: Որոշ տեղեկութիւնների համաձայն՝ հիպերքարը ձեռք է բերել «Volkswagen Group»-ի նախկին ղեկավար Ֆերդինանտ Պիխը՝ լեգենդար Ֆերդինանդ Պորշէի թոռը:

Յարակից լուրեր

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։