Հա

Այլ

06/03/2019 - 08:25

Քայլի Ջենէրը, ըստ «Forbes» ամսագրի, դարձել է աշխարհի ամենաերիտասարդ միլիարդատիրուհին

Ամերիկահայ հեռուստաաստղ Քիմ Քարդաշեանի քոյրը եւ «Kylie Cosmetics» բրենդի հիմնադիր Քայլի Ջենէրը, ըստ հեղինակաւոր «Forbes» ամսագրի վարկանշային ցուցակի, դարձել է աշխարհի ամենաերիտասարդ միլիարդատիրուհին:

 

«alikonline.ir» - Ամերիկահայ հեռուստաաստղ Քիմ Քարդաշեանի քոյրը եւ «Kylie Cosmetics» բրենդի հիմնադիր Քայլի Ջենէրը, ըստ հեղինակաւոր «Forbes» ամսագրի վարկանշային ցուցակի, դարձել է աշխարհի ամենաերիտասարդ միլիարդատիրուհին: Գրում է «Tert.am»-ը:

21-ամեայ հեռուստաաստղը խոստովանել է, որ լուրն իր համար անսպասելի է եղել: «Ես չէի սպասում: Դա զգալը շատ հաճելի է: Սա հրաշալի ձեռքբերում է»,- ասել է Քայլին:

Նա նաեւ խոստովանել է, որ իր ֆինանսական մեծ ձեռքբերումների համար մեծապէս պարտական է սոցցանցերին. իր սեփական բրենդը հիմնելուց առաջ աղջիկն արդէն ունէր բազմաթիւ հետեւորդներ սոցցանցերում: 

Նշենք, որ «Forbes»-ը դեռեւս 2018-ի ամռանը կանխատեսել էր, որ Ջենէրը կարող է դառնալ մոլորակի ամենաերիտասարդ միլիարդատիրուհին: Ինչպէս երեւում է, ենթադրութիւնը ճիշտ էր:

Յարակից լուրեր

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։