Հա

Այլ

07/03/2019 - 09:20

Ճարտարապետական «Օսկար»-ը ստացել է ճապոնական պոստմոդեռնիզմի դասականը

Աշխարհի ամենահեղինակաւոր Պրիտցկերովեան  մրցանակը, որը տրւում է ճարտարապետութիւնում  ակնառու նւաճումների համար, այս տարի ստացել ճապոնացի Արատա Իսոդզակին։ 

«alikonline.ir» - Աշխարհի ամենահեղինակաւոր Պրիտցկերովեան  մրցանակը, որը տրւում է ճարտարապետութիւնում  ակնառու նւաճումների համար, այս տարի ստացել ճապոնացի Արատա Իսոդզակին։ «RBC.ru»-ի հաղորդմամբ, ժիւրիի կարծիքով, ճարտարապետ Իսոդզակին «առաջ է անցել ժամանակից եւ նպաստել Արեւելքի ու Արեւմուտքի երկխօսութեանը»։ Տեղեկացնում է «Panorama.am»-ը:

Պրիտցկերովեան մրցանակաբաշխութեան ժիւրին խոստովանում է, որ Իսոդզակիի ճարտարապետական ոճը դժւար է համակարգել եւ միանշանակ նկարագել, քանի որ տասնամեակների ընթացքում այն զգալիօրէն փոխւել եւ զարգացրել է։ Ժիւրին գնահատել է նրա ներդրումը ճարտարապետութեան մէջ ինչպէս համաշխարհային, այնպէս էլ տեղական մակարդակով։

Մրցանակաբաշխութիւնը եւ 100 հազար դոլարի չափի դրամական մրցանակի յանձնումը կայանալու է մայիսին Վերսալում։

Արատա Իսոդզակին իր կէսդարեան կարիերայի ընթացքում ամբողջ աշխարհում նախագծել է աւելի քան 100 կառոյց։

Յարակից լուրեր

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։