Հա

Այլ

11/03/2019 - 08:00

Վիետնամական ոգու, իտալական դիզայնի եւ գերմանական տեխնոլոգիաների համադրութիւն. Ժնևում ցուցադրւել է «BMW X5»-ի հիման վրայ կառուցւած «գերհզօր» քրոսովերը

Վիետնամական «VinFast« ընկերութիւնը Ժնեւի աւտոսրահում ցուցադրել է սեփական քրոսովերի ձեւափոխւած տարբերակը, որը կառուցւել է «BMW X5» նախորդ սերնդի մոդելի հիման վրայ:

«alikonline.ir» - Վիետնամական «VinFast« ընկերութիւնը Ժնեւի աւտոսրահում ցուցադրել է սեփական քրոսովերի ձեւափոխւած տարբերակը, որը կառուցւել է «BMW X5» նախորդ սերնդի մոդելի հիման վրայ:

Ըստ «Tert.am»-ի՝ ինչպէս ներկայացնում «Motor.ru»-ն, «LUX V8» տարբերակը համալրւած է 6.2 լիտր ծաւալով ատմոսֆերային շարժիչով, որը 455 ձիաուժ հզօրութիւն է զարգացնում: Փոխանցման տուփի մասին տեղեկութիւն չկայ: Աւտոարտադրողը յայտնում է, որ «LUX V8»-ը կը կարողանայ 300 կմ/ժամ արագութիւն զարգացնել եւ կը թողարկւի սահմանափակ քանակութեամբ:

«VinFast» շարքի պաշտօնական շնորհանդէսը կայացել է անցեալ տարի Փարիզի աւտոսրահում: «VinFast»-ի մոդելների դիզայնով զբաղւում է «Pininfarina» իտալական ընկերութիւնը:

Աւտոարտադրողի խօսքով՝ մեքենաներում համադրւում են վիետնամական ոգին, իտալական դիզայնը եւ գերմանական տեխնոլոգիաները:

Յարակից լուրեր

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։